«Վերջին շրջանում Սուլշերի հետ կատարվածը իմ մեղքով է»․ Ռայոլա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի հետ ունեցած հարաբերությունների մասին։
– Ես չգիտեի, որ երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպում է անցկացրել, խաղից առաջ նպատակային չէի գրել ամենը: Երևի չընտրեցի լավագույն պահը: Իմ խոսքերը դուրս են բերվել համատեքստից և սխալ մեկնաբանվել:
Ես նկատի ունեի, որ եթե դուք վարձում եք խաղացող, դա չի նշանակում, որ դուք տիրապետում եք դրան և կարող եք անել այն, ինչ ցանկանում եք: Կարծում եմ՝ Պոլը միշտ նվիրվածություն է ցուցաբերում ակումբի և թիմի հանդեպ:
Վերջերս ամեն ինչ, ինչ պատահում է Օլեի հետ, իմ մեղքն է: Հոլանդը չի տեղափոխվել պայմանագրում որոշ կետերի պատճառով, որոնց մասին ես ոչինչ չգիտեմ: Ընդհակառակը, ես ոչինչ չունեմ Օլեի դեմ:
Իհարկե, ես կապվելու եմ նրա հետ: Ես ամենայն բարիք եմ մաղթում նրան, քանի որ եթե ցանկանում եմ դա նրան։ Ես դա մաղթում եմ նաև Պոլ Պոգբային և Ջեսի Լինգարդին։
– Պոգբան ցանկանո՞ւմ է հեռանալ թիմից։
– Ո՛չ: Նա այժմ պայմանագիր ունի «Յունայթեդի» հետ: Ամեն ինչ այնպես է, ինչպես կա: Բայց կա ֆուտբոլային շուկա: Շուկայում տարբեր բաներ կարող են պատահել: Բանակցություններ չկան: Մենք սրա վրա չենք կենտրոնանում: Բայց մարդիկ ուզում են դա լսել, նրանք ուզում են լսել ինձնից այն, ինչ ես չեմ ասել, խառնաշփոթ առաջացնելու համար:
Պոլը ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է, նա հարգում է իր պայմանագիրը: Դա բոլորը գիտեն: Բոլորը անհանգստանում են, որ նա կհեռանա, բայց ես չեմ անհանգստանում: Կարող են բանակցություններ լինել ակումբի հետ պայմանագիրը թարմացնելու համար։
Ավելի վաղ Ռայոլան քննադատել էր Սուլշերին։
«Պոգբան իմ սեփականությունը չէ, և, անշուշտ, Սուլշերի սեփականությունը չէ: Պոլը ինքնուրույն մարդ է: Երկար ժամանակ Մեծ Բրիտանիայում կամ մեկ այլ վայրում անձին սեփականություն դարձնելու իրավունք չկա: Հուսով եմ, որ Սուլշերը չի ցանկանում ակնարկել, որ Պոլն իր գերին է»,- ասել էր Ռայոլան։
Սուլշերը՝ ի պատասխան Ռայոլայի խոսքերին նշել էր, որ կարող է նրա հետ խոսել անձամբ, բայց չի ուզում անել դա։
Սիրարփի Աղաբաբյան