Բաժիններ՝

«Ռոմա»-«Գենտ». «գայլերը»՝ ընդդեմ «գոմեշների»

Եվրոպայի լիգայում սկսվում են փլեյ-օֆֆի խաղերը։ «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Գենտին»։

«Ռոմա»

«Ռոման» Իտալիայում ամենաանկանխատեսելի թիմերից մեկն է և Սերիա Ա-ում կայացած հզոր մեկնարկից հետո անսպասելիորեն անցկացնում է չորս հանդիպում, որոնցում ստանում է ընդամենը մեկ միավոր, ինչը քչերը կարող էին կանխատեսել: Մինչ օրս «գայլերը» վաստակել են 39 միավոր և զբաղեցնում են հինգերորդ հորիզոնականը, իսկ վերջին խաղում նրանք պարտվեցին «Ատալանտային» (1:2):

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ խաղում մայրաքաղաքային թիմը պարտվեց «Յուվենթուսին» (1:3):

Սերիա Ա-ում «Ռոմայի» գործերը վերջերս այնքան էլ լավ չեն։ Ֆոնսեկան աշխատանքը պահելու համար պետք է համոզիչ հաղթանակ տանի «Գենտի» հետ առաջին խաղում․ միավորների հերթական կորուստը պորտուգալացի մարզչին չի ներվի։

Այսօրվա հանդիպմանը մասնակցել չեն կարողանա Ձանիոլոն, Զապակոստան, Դիավարան և Միրանտեն։

«Գենտ»

Բելգիայի հինգերորդ թիմը վերջին անգամ պարտվել է դեկտեմբերի 12-ին և այդ ժամանակից ի վեր չի պարտվել ոչ մի խաղում։ Մինչ օրս «Գենտը» ունի 15 հաղթանակ և 7 ոչ-ոքի։ Թիմը արդեն խփել է 54 գոլ, որոնցից 15-ը գրանցված է Դեյվիդի անվան դիմաց․ նա լիգայի լավագույն ռմբարկուն է։ «Գոմեշները» ունեն 52 միավոր, ինչը 9 միավորով պակաս է առաջատար «Բրյուգեից»:

Խաղին չեն մասնակցելու Դեպուատրը և Յերեմչուկը։

Մասնագետները վստահ են, որ այս խաղում հաղթանակը լինելու է «Ռոմայինը»։ Սակայն, դժվար թե, հաղթանակը «գայլերին» հեշտ տրվի՝ հաշվի առնելով վերջին հանդիպումները։

Խաղը տեղի կունենա այսօր՝ կեսգիշերին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829