Չինաստանի Սիան քաղաքի (Շենսիի կենտրոնական նահանգ) Տրանսպորտային համալսարանի ինժեներները ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի բարձր ջերմության հայտնաբերման համար՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Սասեքսի դուքսերին արգելել է Sussex Royal առեւտրանիշն օգտագործել իրենց նախագծերով փող վաստակելու համար:
Հայաստանցի այն օգտատերերի քանակը, որոնք ենթարկվել են գաղտնաբառեր գողանալու համար նախատեսված ծրագրերի գրոհների, 2019-ին աճել է 18%-ով։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընկերության լուծումները նման գրոհներ են հետ մղել աշխարհի մոտ երկու միլիոն օգտատերերի սարքերում։ Գաղտնաբառեր գողանալու համար նախատեսված ծրագրերը կարողանում են տեղեկատվությունը կորզել ուղղակի բրաուզերներից (դիտարկիչ)։ Այդ տեղեկատվությունը ներառում է, այդ թվում, տարբեր օգտահաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, վճարային քարտերի պահպանված տվյալները և ավտոմատ լրացման ձևերի պարունակությունը։
Լոնդոնի O2 Arena մարզադաշտում հայտարարել են Մեծ Բրիտանիայի Brit Awards 2020 ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիրներին: Ռեփեր Stormzy-ն երկրորդ անգամ բարձրագույն պարգեւն է ստացել «Բրիտանացի լավագույն մենակատար» անվանակարգում:
Փետրվարի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ Տիգրան Մեծի պողոտայում 19-ամյա մի աղջկա գրպանից գողացել են բջջային հեռախոսը:
ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը վախճանվել է ամերիկացի դերասանուհի Ջանեթ Դյուբուան:
Դա բացթողում է, հեղափոխականները դրա կարևորությունը չգիտակցեցին կամ, եթե գիտակցում էին, բայց ռեսուրսներ չունեին, դա նույնպես թերություն էր: Պետք է ստեղծվեր սահմանադիր ժողով, և ես այն ժամանակ, լինելով հեղափոխականների կողմնակիցը, առաջարկում էի, որ հենց ՍԴ-ն իր ամբողջ կազմով ներգրավվի սահմանադիր ժողովի մեջ:
Թալանված բնակարանը Տաշիր քաղաքի Նալբանդյան փողոցում է։
168.am-ը փետրվարի 9-ին «Մինչև մի քանի մանկապարտեզի երեխա չթունավորվի, չեն հասկանա, թե ինչ է կատարվում. ո՞րն է ձվի գնի նվազման իրական պատճառը» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել էր Հայաստանում ձվի գնի նվազմանը: Պատճառը սննդային ձվի գերարտադրությունն էր, որին և մեզ հետ զրույցում անդրադարձել էին թռչնաֆաբրիկաների ներկայացուցիչները:
Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն ինքն իրենով հակասահմանադրական և հակաօրինական մի այնպիսի գործընթաց է, որով խախտվում է Սահմանադրությունը, իսկ դա կարող է մեծ վտանգներ հասցնել մեր պետությանը։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հրապարակախոս և վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ այդ հակաօրինական գործընթացին 60-ից ավելի իրավաբանների և իրավապաշտպանների կողմից «Ոչ»-ի ճամբարով մասնակցությունը համարելով ընդամենը գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, յուրացում և կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 19-ին ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում փետրվարի 19-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։
Sanofi ֆրանսիական դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ զբաղվում է Covid-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ:
Ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից փետրվարի 19-ինիրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիսլավ Սուրկովն ազատվել է Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնից իր իսկ դիմումի համաձայն:
4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնց իրացման արդյունքում բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ։
Հայաստանում առաջիկա ամիսների ընթացքում ունենալու ենք հերթական ընտրական գործընթացը․ իշխանությունները պատրաստվում են սեփական քմահաճույքի համար «քամուն տալ» մոտ 3 մլրդ դրամ և, իրենց բառերով ասած՝ «երկրի ներսում ավարտին հասցնել իրենց բաղձալի հեղափոխությունը»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։
«Ես չգիտեմ, թե որ մանկապարտեզներում է խնդիրը, ուստի և, կարծում եմ, տարանջատել և առանձին հանդիպում կազմակերպելու խնդիրը ևս չկա: Գործը դեռ ընթացքում է, և ինչ-որ մեկին այս պահին մեղադրել ինչ-որ մի գործողության մեջ, կարծում եմ, տեղին չի լինի: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ մենք ոչ ոքի ոչինչ ասելու ուղղակի իրավունքը չունենք»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը:
Պարզվում է՝ ՀՀ կառավարությունը պաշտոնական հարցմանն ի պատասխան պաշտոնապես սուտ տեղեկություն է տալիս։
45 օր հետո՝ ապրիլի 5-ին, համապետական հանրաքվեով կորոշվի ՍԴ 9 դատավորներից 7-ի հետագա պաշտոնավարման հարցը: Սահմանադրական փոփոխությունները, որը նախաձեռնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, նախատեսում է Սահմանադրության 213 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Երիտասարդը գողանում է Գյումրու Կարեն Դեմիրճյանի փողոցում տեղադրված սրճեփ սարքի դրամապահոցը, որի մեջ 22 հազար դրամ էր։ Գողության վերաբերյալ տեղեկությունը ստանալուն պես ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեցին՝ պարզելով ոչ միայն գողությունը կատարած անձի ինքնությունը, այլև այլ հանցադրվագներ։
Նիկոլ Փաշինյանը գիրք է նվիրում քաղաքացիներին․ ուղիղ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է 2020 թ-ին թվայնացնել և վերականգնել ռեժիսոր Համո Բեկնազարյանի՝ 1935 թ-ին նկարահանված «Պեպո» ֆիլմը:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23-ին:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մաթիա Պոգբան, կտրուկ է արտահայտվել անգլիական ակումբում կիսապաշտպանի ապագայի մասին:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։ Նրա փոխանցմամբ՝ միևնույն ժամանակ մերժվել է նաև պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։