ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել:
Փետրվարի 1-ին, ժամը 16.30-ին, մայրաքաղաքի Միրաքյան փողոցից, կողոպուտի փորձի կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացվել 15-ամյա պատանի, որը Սեբաստիայի փողոցի մթերային խանութում, քաշել-պոկելու միջոցով, հափշտակել էր վաճառողուհու պարանոցի ոսկյա շղթան՝ կախազարդով, ու դիմել փախուստի, ինչը կանխվել էր ոստիկանության ծառայողի կողմից:
«5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրեն Արմեն Անդրեասյանը հերքում է տեղեկությունը, թե ինքը ծեծի է ենթարկվել։
«Ինձ ավելի ծանրակշիռ մարդկանց տեսակետների վերաբերյալ հարցրեք, սիրով կպատասխանեմ»:
Սիրուշոն նոր մոտեցմամբ է ներկայացրել Գուսան Հավասիի «Յարը մարդու յարա կուտա» հայտնի ստեղծագործությունը:
Նրանք 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով:
Քանի որ ԿԳՄՍ նախարարությունից մենք մեր հարցերի պատասխաններն ըստ էության չստացանք, դիմեցինք ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանին՝ խնդրելով մեզ առարկայական տրամադրել իր ունեցած տվյալները, թե ինչ տեղեկություն ունի կուսակցականացված կառավարման խորհուրդների վերաբերյալ: Մեր խնդրանքն ԱԺ պատգամավորը չմերժեց, և մի քանի դպրոցների կառավարման խորհուրդների լիազոր մարմնի ներկայացուցիչների ցանկը ուսումնասիրելով՝ մեզ համար պատկերը պարզ դարձավ:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ համաքաղաքացիների վստահության վարկանիշն առաջին անգամ իջել է 50 տոկոսի նշագծից:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները:
Երբ պարոն Փաշինյանը հպարտորեն ասում էր, որ ինքը զրոյական կետից է սկսում բանակցային գործընթացը և այս ողջ ընթացքը տրամադրել է նրան, որպեսզի տեղեկանա գործընթացի փաստերից, դա ծիծաղելի էր: Բայց երբ նախորդ տարվա դեկտեմբերին Բրատիսլավայում հրապարակվեց քիչ թե շատ շոշափելի որևէ դիրքորոշում, որի վերաբերյալ կարելի է խոսել, որովհետև Արցախի բանակցային գործընթացն ամենագաղտնի բանն է, որը կա մեր երկրում, մենք համոզվեցինք նրանում, որ վերադարձել են Սերժ Սարգսյանի թողած կետին՝ փոշիացնելով 2 տարի, և գումարած մեկ կետ՝ կապված Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հետ:
Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 20 մլն ֆունտ ստեռլինգ (26 մլն դոլար) է հատկացրել նոր կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծումն արագացնելու համար:
Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը:
Արցախի նախագահի թեկնածուները ներկայացրել են հարցի կարգավորման իրենց կամ իրենց քաղաքական ուժերի դիրքորոշումները, իսկ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը վերջին անգամ արտահայտվել է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների դեկտեմբերյան նիստին՝ նախագահ Բակո Սահակյանի ելույթում: Նախագահը մասնավորապես նշել էր. առաջին՝ Արցախի համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով, երկրորդ՝ կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը: Արցախի նախագահը շեշտեց՝ սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն, և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները:
Ազգային վիճակագրական ծառայությունը հունվարի 31-ին հրապարակել էր 2019 թ. մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի՝ նախորդ տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.8%: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի խոսքով՝ հրապարակված վիճակագրական տվյալների մեջ լավ նորություն է այն, որ 7.8 տոկոս տնտեսական աճը բավականին լավ ցուցանիշ է, որն արձանագրվել էր նաև նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանի և Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարության վերաբերյալ։
Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ:
Փետրվարի 2-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնում Շիրակի մարզի Արևիկ գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ը կոտրել են գյուղի սկզբնամասում գտնվող իր անասնագոմի դռան փականը և գողացել 2 կով՝ պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Վենետինիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանը։
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորից կոշտ քննադատություն եվրոպական գործընկերոջից: Սրանով աղբամանը նետվեցին իշխող քաղաքական ուժի հայտարարությունները, թե ողջունում են ԵԽԽՎ-ի հայտարարությունը:
«Իմ հարցաքննությունը եղել է զուտ ինձ առաջադրված մեղադրանքի թեմայով, այն է՝ իբր ես ցուցումներ եմ տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ թաքցնել 2008թ. մարտյան իրադարձությունների հետքերը»,- եզրափակեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Չինաստանում նավթի պահանջարկն օրական երեք միլիոն բարելով կամ սպառման ընդհանուր ծավալի 20 տոկոսով ընկել է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամի ֆոնին:
Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև) փետրվարի 3-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին:
Օրերս պատմաբան, ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր 9-րդ դասարանի Հայոց պատմություն առարկայի ավարտական քննության հարցաշարից մի հատված, որտեղ նշված է, որ 1998-2008 թվականներին ընտրակեղծիքներով անցկացված ընտրություններից հետո 2 ժամկետով պաշտոնավարել է Ռոբերտ Քոչարյանը, հետո դարձյալ ընտրակեղծիքներով ընտրություններին հաղթել է Սերժ Սարգսյանը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գեղամ Պետրոսյանն ասաց, որ Հայոց պատմություն» առարկայի հարցաշարի նյութը պատմական առումով հիմնազուրկ և բոբիկ նյութ է՝ առանց որևէ պատմական և փաստական հիմքերի։