Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լսեցի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը և դարձյալ տարակուսեցի, երբ դարձյալ ժողովրդին վերագրվեց բռնարարի վարք, իսկ այժմյան ղեկավարությանը՝ խաղաղարարի։ Այնպիսի տպավորություն է, որ եթե Փաշինյանն ու իր թիմը չլինեին, ապա ժողովուրդը ինքնադատաստանի էր ենթարկելու բոլոր նախկիններին։
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Փետրվարի 19-ից ադրբեջանական պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ պաշտոնական այցով Իտալիայում է։ Այցի ընթացքում Ադրբեջանի ՊՆ֊ի և իտալական «Լեոնարդո» ընկերության միջև ստորագրվել է M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։
Թուրքիան վերջին շաբաթներին Սիրայում Իդլիբի ապաէսկալացիայի գոտի է փոխադրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա եւ ռազմամթերք, հայտնել են ռուս զինվորականները։
Սպորտի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: ՀՀ նախագահական նստավայրում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանն այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս ուղղությամբ գործնական քայլերի մեկնարկը տրված է:
Չինաստանի Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվն օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է այն վարակվածների թիվը, որոնք ընդունվել են բուժհաստատություններ:
Դատախազությունը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:
Փետրվարի 21-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ:
Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ նրա քաղաքականությունը ձախողվել է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
Իշխանությունները հանրաքվեի անցկացումը պատճառաբանում են այն հանգամանքով, թե իբր Սահմանադրական դատարանն այս կազմով խոչընդոտ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգային բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Այս փաստարկը հիմնազուրկ է, քանի որ մինչ օրս Սահմանադրական դատարանը որևէ խոչընդոտ չի առաջացրել այս իշխանությունների իրավական գործունեության համար։ Հետևաբար հանրաքվե անցկացնելու իշխանությունների մղումները բոլորովին այլ պատճառներ ու նպատակներ ունեն։
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ «Պետական գնումների մասին» օրենքն ամբողջովին պետք է փոխվի, քանի որ տարիներ շարունակ գնման գործընթացում տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ, և երկար ժամանակ հնարավոր չէր պայքարել դրա հետ կապված կոռուպցիոն դրևորումների դեմ, որովհետև միմյանց խիստ փոխկապակցված մարդիկ էին մասնակցում պետական գնումներին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական հանդիպմանը, որը մայիսին կայանալու է Թբիլիսիում:
Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել խիստ տարօրինակ և զավեշտալի միջադեպ. մի խումբ անձիք բողոքի երթ են անցկացրել Ստեփանակերտում և պահանջել են, ուշադրություն, Բակո Սահակյանի և Լևոն Մնացականյանի հրաժարականը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ «ՎԵՏՕ» շարժման համակարգող Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել մի պարզ պատճառով՝ որ տարիներ անց խորհրդարան չմտնեն ու նոր Հոկտեմբերի 27 չիրացնեն։
168 Մամուլի տեսություն:
Չինացի բժիշկները կորոնավիրուսով վարակում են ախտորոշել առնվազն 505 կալանավորների մոտ Չինաստանի երեք տարածաշրջանների հինգ բանտում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
ՀՀ վարչապետի որոշմամբ` ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով:
Դե թող Ալիևի դեմն ասեն, ստացվում է, որ ինքն օրակարգ չունի, մեզ մի բան է ասում, դրսում մի բան, գուցե դուք կասեք, դա դիվանագիտական խելացիություն է, տա Աստված, բայց Ալիևը և՛ ներսում, և՛ դրսում նույն բանն է ասում, ասում է ամբողջ հողերը հետ կտաք Արցախին էլ ինքնավարություն կտանք: Հիմա մենք սրան ի՞նչն ենք պատասխանում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 21-ին խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում, ոստիկանությունը հայտնում է ընտրական տեղամասերից շատերում գոյացած հերթերի մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Չինաստանի իշխանություններն արագացրել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները:
Չեմ կարող ասել գնաճի չափը որքան է, դրա համար անհրաժետ է ունենալ հատուկ ծառայություն. պաշտոնապես ասվում է 1․5 տոկոս, բայց արդյոք դա ճիշտ թիվ է եւ ինչպես են այն հաշվում։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Չինաստանի Ուհան քաղաքից 29-ամյա բժիշկ Պեն Ինհուան մահացել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով 20.02.2020թ.-ին ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման են ենթարկվել 8 քաղաքացիներ, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել (ժամը 21:50-ին):
Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-րդ տարեդարձին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ծնվել են նույն օրը:
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի։