Մահացել է Լարի Թեսլերը
74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի գիտնական Լարի Թեսլերը, որն ստեղծել է «կտրել», «պատճենել», «դնել» համակարգչային գործառույթները, հաղորդել է Yahoo ինտերնետ-պորտալը։
Թեսլերը 1965 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով մաթեմատիկայի գծով գիտական աստիճան: 1973 թվականին նա միացել է Xerox PARC գիտահետազոտական կենտրոնին, որտեղ, այդ թվում, մասնակցել է «կտրել», «պատճենել» «դնել» գործառույթների մշակմանը: Բացի դրանից, այդ ժամանակ, ինչպես նշել է Gizmodo պորտալը, կենտրոնում մշակվել են, մասնավորապես, օգտատերերի գրաֆիկական ինտերֆեյսը եւ համակարգչային մկնիկը:
1980 թվականին Թեսլերն սկսել է համագործակցությունն Apple ընկերության հետ, որտեղ մասնակցել է մի քանի արտադրանքների վրա կատարվող աշխատանքներին, ներառյալ MessagePad գրպանի անձնական համակարգիչը եւ Lisa անձնական համակարգիչը, որը համարվում է Macintosh-ի նախորդը: 1977 թվականին Apple-ից հեռանալուց հետո մասնագետը համագործակցել է տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մի քանի կորպորացիաների, ներառյալ Amazon-ի եւ Yahoo!-ի հետ: Թեսլերի մահվան պատճառը չեն հայտնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: