
«Հիմա «Լիվերպուլը», «Յուվենթուսը», ՊՍԺ-ն և «Ռեալը» ամենաուժեղն են»․ Մեսսին՝ Չեմպիոնների լիգայի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին անվանել է Չեմպիոնների լիգայի հիմնական մրցակիցներին։
– Ովքե՞ր են «Բարսելոնայի» հիմնական մրցակիցները Չեմպիոնների լիգայում:
– Բոլոր մրցակիցներն էլ հեշտ չեն: ՊՍԺ-ն գնաց Դորտմունդ և պարտվեց, «Լիվերպուլը» սեփական դաշտում պարտվեց «Ատլետիկոյին»: Կարծում եմ, որ այժմ ամենաուժեղն են «Լիվերպուլը», «Յուվենթուսը», ՊՍԺ-ն և «Ռեալը»»,- ասել է Մեսաին:
«Բարսելոնան» փետրվարի 25-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հանդիպելու է «Նապոլիին»:
Սիրարփի Աղաբաբյան