«Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ իշխանության նկատմամբ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է դատական համակարգին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի որակի բարձրացմանը վերաբերող հարցերի: Հաղորդման անոնսում ներկայացված հատվածում վարչապետը նշել է, որ իշխանությունն ուզում է անկախ դատական համակարգ:
Հարցին՝ իշխանությունը գնալո՞ւ է փոքրացման՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարության պայմաններում, լեգիտիմ իշխանության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել»:
Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայում ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, հայ ժողովուրդը կքննարկի»:
Հարցին, արդյոք լավացել է մարդկանց կյանքը հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես մի օրինակ բերեմ: Ինչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ: Հիմա կարող է գնալ Հռոմ և հետ վերադառնալ»:
Վարչապետի հարցազրույցը եթեր է հեռարձակվելու ժամը 22:00-ին:
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. անոնս
?Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դիտե՛ք 22:00-ին` Առաջին ալիքով:
Gepostet von Լուրեր am Donnerstag, 20. Februar 2020