
«Մենք ավելի պատասխանատու ենք որոշ խաղերի արդյունքի համար, քան նա»․ Մեսսին՝ Վալվերդեի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռանալու մասին:
– Ինչպե՞ս ընդունեցիք Էռնեստո Վալվերդեի հեռացումը: Ակնհայտ էր, որ նա երախտապարտ էր:
– Ակնհայտ է, որ ցավալի էր, քանի որ գերազանց անձնավորություն և մարզիչ հեռացավ: Ես դա ասել եմ բազմիցս: Մենք ավելի պատասխանատու ենք որոշ խաղերի արդյունքի համար, քան նա: Ի վերջո, ավելի հեշտ է մարզչին մեղադրել, քան փոխել բոլոր խաղացողներին, մարզիչները հասկանում են, որ դա այդպես է:
Այնուհետև պարտություն տեղի ունեցավ «Ատլետիկոյից», որտեղ մենք գրեթե ամբողջությամբ վերահսկում էինք խաղը, բայց 5 րոպե անց դուրս մնացինք Սուպերգավաթից: Այս ամենը հանգեցրեց նրան, որ ամեն ինչ այդպես ավարտվեց: Ցավալի է,- ասել է Մեսսին:
Սիրարփի Աղաբաբյան