Ոստիկանության ԱՎՎ աշխատակիցները, Դավիթաշենի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 11-ին, ժամը 13.20-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման են ենթարկել 61-ամյա Գևորգ Մ.-ին:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Աշխարհում 2019-ին macOS-ի համար ամենատարածված սպառնալիք դարձավ Shlayer տրոյական ծրագիրը, որը մասնագիտացված է գովազդային ծրագրային ապահովման (ԾԱ) տեղադրման մեջ։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված աուդիտի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների՝ ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 23 մ/վ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Կարեն Ասլանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:
Եղբայր, դու եկել ես, հեղափոխության ուժով փոփոխություններ անելու մանդատ ես ստացել, դրանք համակարգային փոփոխություններ են. դու նստել ես մի համակարգի մեջ, չես անում այդ փոփոխությունները կամ շատ ես դանդաղում, այնպես, որ այդ համակարգը սկսում է քո և փոփոխությունների դեմ աշխատել, հետո էլ սկսում ես մեղադրել նախորդներին: Նախորդներն ի՞նչ կապ ունեն, երբ նախորդ ասվածը հենց այդ վատ համակարգն էր, որի մեջ հիմա դու տեղավորված ես:
Օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»»:
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Բարսելոնան» սպասում է Իսպանիայի Ֆուտբոլի Թագավորական Ֆեդերացիայի թույլտվությանը՝ հարձակվողի ձեռքբերումը տրանսֆերային պատուհանից դուրս անցկացնելու համար, հայտնում է ESPN-ը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Օգտագործելով գրասենյակ դիմած հաճախորդների անձնագրային տվյալները, կեղծելով քաղաքացիների ստորագրությունը, տարբեր բանկերի հետ կնքել են ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր՝ ապառիկ կարգով ձեռք բերելով և խաբեությամբ հափշտակելով տարբեր տեսակի տեխնիկա:
Չինաստանում կորոնավիրուսով զանգվածային վարակումների ավելի քան 83 տոկոսը տեղի է ունենում ընտանիքներում:
Հունվարի 26-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կողոպուտ էր կատարվել: Ժամը 20-ի սահմաններում, անհայտ անձն Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ հետևել էր մի կնոջ, հետը շքամուտք մտել, բացահայտ հափշտակել պայուսակը, որի մեջ գումար ու անձնական իրեր էին, և դիմել էր փախուստի:
«Եթե ես հայտարարեի, որ իմ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ինչ-ինչ սկզբունքներն այլևս համահունչ չեն իրար, հիմա կկարողանայի պատասխանել հարցին, թե հստակ ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը, բայց քանի որ հայտարարություն տարածողը եղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ուստի չեմ կարող ասել, թե հայտարարության տեքստում ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը»։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ նշելով, որ խմբակցությունից հեռացել է հստակ գիտակցումով:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը կարիերայի մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Եթե կանեփ, ապա տեխնիկական»։
Հայկ Ստվերը, որը հայտնի է «Քաղաքացու երգ»-ի կատարմամբ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից նոր երգի ստեղծման առաջարկ է ստացել:
«Փյու» հետազոտական կենտրոնի (Pew Research Center) հրապարակած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհում շատերը հավանություն չեն տալիս նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությանը։ Սա զարմանալի հայտնագործություն չէ, բայց այն ամբողջովին հակասում է իր ուռճացված նվաճումների մասին նախագահի պնդումներին։
«Թվում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը համարձակ է ինչ-որ փուլերում, Հայաստանը գիտակցում է իր դերը՝ որպես ԵԱՏՄ հիմնադիր երկիր, փորձում է կառուցել անհրաժեշտ հարաբերություններ իր հյուսիսային հարևանների և գործընկերների հետ: Մյուս կողմից՝ Փաշինյանն իշխանության է եկել արևմտյան, արևմտամետ ուժերի աջակցությամբ, որոնք փորձում են Հայաստանի համար ուղիներ բացել դեպի Արևմուտք, բայց ԵՄ-ի քաղաքականության մեջ 1990-ական թթ. եղել են շատ խոստումներ, որոնք վերածվել են գործի, իսկ հիմա իրավիճակը փոխվել է»
Այն փաստին, որ այսօր մեր քաղաքացիներից շատերը ոչ միայն չեն կարդացել Սահմանադրությունը, այլև չգիտեն, թե այն ինչ է իրենից ներկայացնում, ըստ էության, կհամաձայնեն շատերը․ հավանաբար կհամաձայնեն նաև այն հարցում, որ հենց նման մարդիկ էլ այսօր ջանասիրաբար ու խանդավառված լծվել են առաջիկայում սպասվող հանրաքվեի «Այո»-ի քարոզին։
2020թ․ հունվարի 1-31-ն ընկած հատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info֊ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 4 կորուստ, որից 1-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական, իսկ 1-ը մահացել է անհայտ հանգամանքներում։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն իր «կախարդական փայտիկը» բարեհաջող կորցնելուց, մանր և խոշոր եղջերավորների հեղափոխական արտահանումը ձախողելուց,տնտեսական հեղափոխությունից հետ կանգնելուց, ասֆալտին փռելուց,օտարերկրյա գործակալներ չբացահայտելուց և ճտիկով գրիչի օպերացիան ֆիասկոյի ենթարկելուց հետո՝ ձեռնամուխ է եղել հերթական «աննախադեպ» գաղափարի իրականացմանը…
Փետրվարի 9-ին ողջ համացանցով լույսի արագությամբ տարածվեց մի հրապարակում, որտեղ ասվում էր, թե Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել է ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին՝ հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի գրանցամատյանները: Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները, ապա առգրավել են դրանք:
Թուրքիայում իշխանությունների քննադատությամբ հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում հայտնել է, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել:
«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորի ընտրության բոլոր խաղաքարտերը խառնել է, քանի որ առաջարկել է իր թեկնածուին՝ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին։ 168.am-ը Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ առաջադրելո՞ւ է Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը։ Ի պատասխան՝ նա ասաց, թե այ, ինչ վերջին օրերին գրում են ԵՊՀ-ի մասին՝ «ամբողջը Գյուլնազ տատու հեքիաթներից է», նույնն էլ Վաչե Գաբրիելյանի թեկնածության հետ կապված՝ լուրը չի համապատասխանում իրականությանը։
Արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը, որն իր ստեղծագործություններով մշտապես արժևորել է հայ մարդուն և գյուղացու կերպարի, նրա նիստուկացի, մարդկային հարաբերությունների նկարագրություններով բարձրացրել համամարդկային խնդիրներ, փետրվարի 12-ին կդառնար 85 տարեկան:
Փետրվարի 12-ին՝ ժամը 15:38-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցում այրվում է «Mazda» մակնիշի ավտոմեքենա:
Հանրապետության հրապարակի մետրոյից դեպի Սախարովի հրապարակ տանող նեղ աստիճանները, մոտ 2 շաբաթ է, երկկողմանի փակ են: Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից տեղեկանում ենք, որ պատճառը քաղաքացիների դժգոհություններն են, թե այնտեղից գարշահոտ է գալիս:
Արիեդո Բրայդը, որը նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Միլանում» և «Բարսելոնայում», իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ: