Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը` համագործակցելով պետական տարբեր կառույցների հետ: Նման փոխգործակցության արդյունքում օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքը կանխվեց:
Ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ, հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն առաջիկա օրերին կմեկնեն մարզական հավաքների:
Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում Ախուրյանի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Գյումրու բնակիչ, 34-ամյա մի տղամարդ տանն ու ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։
Եվրոպայի նավթային բռնարգելքը թուլացնում է Լիբիայի տնտեսությունը, որն օրական 60 միլիոն դոլար է կորցնում ածխաջրածինները Եվրամիությանը վաճառելու անհնարինության պատճառով:
Այսօր լրացավ Հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների «ՈՉ» քարոզչության կողմ գրանցվելու համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելու ժամանակացույցով հաստատված ժամկետը:
Բացարձակ արդյունավետ չէր, եթե մեր դիմաց դրված է նպատակ՝ խոսել կարգավորման և լուծման մասին, որովհետև ինչպես տեսանք այդ 50 րոպե փոխհրաձգությունից, շատ քիչ խոսվեց բուն կոնֆլիկտի ապագայի մասին, ավելի շատ կենտրոնացել էին պատմական էքսկուրսի մեջ, և արդյունավետությունը մինիմալ էր մեզ համար:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերխովը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների ֆոնին շարունակում է սպառնալիքներ ստանալ սոցցանցերում: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ոստիկանության Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ այսօրվա հայաստանյան հասարակությունը իր մտածելակերպով շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան 1990-ականների հետխորհրդային սերունդը: Այս տեսակատը հայտնեց նա այսօր տեղի ունեցած փաստաբանների հավաք-քննարկման ժամանակ:
Այսօր Հայաստանի ժուռնալիստների միությունը քննարկում էր կազմակերպել՝ «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» թեմայով:
«Թեև վաղն Ազգային ժողովում նախատեսված է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը, սակայն ես այդ նիստից բանակում առկա խնդիրների վերաբերյալ որևէ դրական լուծման ակնկալիք չունեմ, քանի որ այդ խնդիրները շատ խորքային են»:
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Բանակում կորուստների խնդիրը խիստ զգայուն, պատասխանատվություն և զսպվածություն պահանջող թեմա է։ Վերջին օրերի մտահոգիչ կորուստների վերաբերյալ էմոցիոնալ արձագանքները, որքան էլ հասկանակի լինեն, միայն խորացնում են լարվածությունը։ Կենցաղային մակարդակի քննարկումների փոխարեն անհրաժեշտ է մասնագիտական, խորքային վերլուծություն, ինչը հնարավորություն կտա վերհանել խնդիրները, գտնել կարգավորման ուղիները, հանգստացնել հասարակությանը։ Օրեր շարունակ չկար նման խոսք և գերիշխում էր կամ զգացմունքայնությունը, կամ կենցաղային, խոհանոցային մակարդակը, կամ 5-րդ շարասյան քարոզը։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրողի հնչեցրած հարցի քաղաքական ենթատեքստին:
Մոլորակի 12 հազար առաջատար կորպորացիաների զուտ շահույթի աճը հունվար-մարտ ամիսներին նախորդ եռամսյակի ցուցանիշի համեմատությամբ կկրճատվի 11 տոկոսային կետով այն խնդիրների պատճառով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի տարածմամբ:
«Միանշանակ համաձայն եմ, որ որոշակի պրոցեսներից հետո ահագնանալու են հետապնդումները՝ կապված ազատ խոսքի և մամուլի ազատության հետ, բայց որպեսզի անելիքները ճիշտ որոշենք կամ առնվազն օրակարգը ձևակերպենք, կարծում եմ, պետք է նախ՝ իրավիճակը ճիշտ ախտորոշել, իսկ այն իմ պատկերացմամբ՝ հետևյալն է: Կան խնդիրներ, որոնք կապված են բուն հայաստանյան սոցիալ-քաղաքական պրոցեսների հետ, և կան խնդիրներ, որոնք գլոբալ թրենդների մեջ են տեղավորվում»,- ասաց մեդիափորձագետ, քաղաքագետ Արմեն Մինասյանը ՀԺՄ-ի կողմից կազմակերպված, մամուլի խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ:
Թեև այսօր լրատվադաշտում փորձում են հեղինակազրկել այդ հանդիպման կարևորագույն կետերը, բայց այնտեղ հստակ՝ կարևոր նախապայմանը, որը դրվեց՝ հարցի լուծումը պետք է գտնել առանց պատերազմի: Երկրորդ՝ այսօր Հայաստանը ունի կառուցողական մոտեցում խնդրի լուծմանը, բայց Ադրբեջանի կողմից այդ դիրքորոշումը և վարքագիծը չկա: Երրորդ՝ նախորդ տարիների ընթացքում ունեցել ենք փակուղային վիճակներ, որովհետև ադրբեջանական կողմն ունի միայն մեկ դիրքորոշում, այն է՝ իրենց գնահատմամբ՝ գրավյալ տարածքների նկատմամբ ամբողջականություն, և անգամ ցենզուրայի սահմանն այնքան անցավ, որ Երևան քաղաքը համարեց ադրբեջանական՝ այն դեպքում, երբ Երևան քաղաքն այնքան հին պատմություն ունի, որ Ադրբեջանը որպես ցեղային միություն՝ գոյություն չի ունեցել այդ ժամանակահատվածում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի խոսքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, վարչապետ Փաշինյան իր էջում տեղադրեց մյունխենյան վեց սկզբունքները, որով փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև դնել նոր սկզբունքներ, որոնք ամբողջովին տարբերվում են մյուսներից։
Փետրվարի 10-ից 16-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 181 մեքենա, որոնցից 19-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շենքում «Իմ քայլը» խմբակցության շուրջ երկու ժամ տևողությամբ անցկացվող նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային դեբատին: Տարասովը ենթադրել է, որ, եթե ներկայումս հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը ոտքի կկանգնեն:
168 Լրահոս
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բովանդակային և ընթացակարգային առումներով հակասահմանադրական է, իսկ նպատակի առումով՝ հակապետական»,- ասում է «Ադեկվադ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը՝ պնդելով, որ ոչ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու ընթացակարգը խախտվել է: Ըստ նրա՝ ԱԺ-ն հարցը հանրաքվեի դնելուց առաջ պետք է ստանար ՍԴ-ի դրական եզրակացությունը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ պետք է հասկանալ, թե ինչ նպատակով է ընտրվել այս ձևաչափը. եթե խոսքն ընդամենը կողմերի դիրքորոշումների ներկայացման մասին է, ապա հասկանալի է, եթե խնդիր ունեին առաջընթաց գրանցել կարգավորման գործընթացում, դա դժվար թե կարելի է ակնկալել:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Արաբական Միացյալ Էմիրությունների ատոմային գործունեության կարգավորման համերկրային գործակալությունը (FANR) Էմիրություններում Barakah ատոմակայանի առաջին բլոկի գործարկման թույլատրագիր է տվել:
Փաստաբանների հավաք-քննարկման ժամանակ՝ «Փաստաբանի մասնագիտական անկախությունը՝ որպես նրա վստահորդի արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ» թեման ներկայացնելուց առաջ, փաստաբան Արա Ղազարյանը հիշեցրեց, թե ինչպես օրեր առաջ քննիչը ներկայացրել էր իր գործընկեր փաստաբանի ու նրա վստահորդի խոսակցության գաղտնալսման տասնյակ էջերից բաղկացած սղագրությունը: Ըստ Ղազարյանի՝ քննիչը պետք է ոչնչացներ այդ գաղտնալսման արդյունքները, երն հասկացել է, որ մեղադրյալը խոսում է փաստաբանի հետ: Սա փաստաբանը կապում է երկրում առկա խտրական խոսքի իրավիճակին:
Անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել։ Այն հայտնի կդառնա փետրվարի 20-ին։ Բայց դա չի խանգարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարի սպասվող տնտեսական աճի նոր և ավելի բարձր ցուցանիշ։