Ֆուտբոլիստին խիստ պատժել են մրցակցի առնանդամը կծելու համար
Ֆրանսիայում ֆուտբոլիստը խիստ պատժվել է մրցակից թիմի խաղացողի առնանդամը կծելու համար: Այժմ մարզիկը 5 տարի չի կարողանա մտնել խաղադաշտ, գրում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել սիրողական լիգայի շրջանակներում կայացած՝ «Տերվիլի» և «Սոտրիխի» միջև հանդիպումից հետո:
Մրցակիցների միջև կայանատեղիում ծեծկռտուք է սկսվել: «Տերվիլ» թիմի խաղացողներից մեկը փորձել է առանձնացնել մարզիկներին, բայց «Սոտրիխի» ֆուտբոլիստը կծել է նրա սեռական օրգանը:
Հաղորդվում է, որ տուժած ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինիս 10 կար են դրել:
Միջադեպից հետո հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը որոշել է հինգ տարով որակազրկել ագրեսիվ ֆուտբոլիստին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը