
«Ռոնալդուն գիշատիչ հարձակվող է»․ Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գովասանքով է խոսել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
– «Ռեալը» Ռոնալդուի հեռանալուց հետո շա՞տ բան կորցրեց:
– Նրանք կորցրեցին շատ գոլեր: Ակնհայտ էր, որ դա տեղի կունենար: Ռոնալդուն ոչ միայն գոլեր է խփում, նա թիմին շատ ավելին է տալիս:
Ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում 50 գոլ է խփել, այլևս թիմի կազմում չէ՝ ուզում ես դա, թե ոչ: «Ռեալը» հիանալի ֆուտբոլիստներ ունի, բայց Ռոնալդուն մեկ մրցաշրջանում խփել է 50 գոլ:
– Ի՞նչ կարծիքի եք Ռոնալդուի ներկայիս խաղի մասին:
– Նորմալ է, որ նա շարունակում է գոլեր խփել: Նա գիշատիչ հարձակվող է, սիրում է գոլ խփել: Նա խփում է ամեն անգամ, երբ խաղում է: Որպես հարձակվող՝ Ռոնալդուն շատ ուժեղ կողմեր ունի»,- ասել է Մեսսին:
35-ամյա պորտուգալացին Սերիա Ա-ի 20 խաղում խփել է 20 գոլ:
Սիրարփի Աղաբաբյան