«Հիշում եք վարչապետի բավականին նյարդային մեկնաբանությունը՝ տնայնագործ գեոպոլիտիկների հետ կապված, ֆեյքերի, նրանց կապը նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ։ Սյսինքն՝ նույն իներցիան շարունակվում է»,- շեշտեց նա։
արալիկ քաղաքը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների Անիի շրջանի բնակչությունը կազմում է 19.100, որից 5.500-ը Մարալիկ քաղաքում, իսկ 13.600-ը գյուղական համայնքներում:
Շիրակի մարզի Մարալիկ, այժմ՝ Անի խոշորացված համայնքում իրավիճակը լարված է. բնակիչներն ամեն պահի պատրաստ են կրկին փակել Գյումրի-Երևան ճանապարհը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի ծննդատան մանկաբարձ Հերմինե Հանիսյանը։
ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 2-րդ զորամիավորում, զրուցել զինծառայողների և հրամանատարության հետ, ցուցումներ տվել առաջիկա անելիքների, ինչպես նաև արձանագրված որոշ թերությունների շտկման վերաբերյալ:
Հունվարի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության տարվա առաջին խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
ՄԱՊ-ի Ալիկը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։
ՀՀ ԱՆ Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ու Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու խոսել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակելու որոշման մասին:
Անցնող 2019 թվականը նշանակալից տարի էր «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպություն համար, քանի որ փետրվարին հիմնադրվեց մեր կազմակերպությունը, եւ այն ակտիվ աշխատանքային ժամանակաշրջան էր մեր կազմակերպության համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի հետ, որը կարեւոր տվյալներ է փոխանցել Իրանում տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ, դրանք կուսումնասիրեն ուկրաինացի փորձագետները:
Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետը այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 թվականի տվյալներով ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4289:
Իրանն արդեն հունվարի 10-ին ձեռնամուխ կլինի «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի «սեւ արկղերի» տվյալների վերծանմանը:
ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր է դարձել միջազգային ասպարեզում, իսկ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ լարվածությունը բնավ չի վերացել:
2019թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, որով հեռուստաընկերության անունից ՄԵԼՏԵՔՍ ՍՊԸ-ն պահանջում է առոչինչ ճանաչել 2003 թվականին կայացված 7 մրցույթի որոշում, ինչի արդյունքում «Ա1+» հեռուստաընկերությունը չի կարողացել թողարկման լիցենզիա ստանալ:
Կանադայի տասը ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուղեւորվել է Թեհրան՝ հետաքննելու Boeing-737 ուկրաինական ինքնաթիռի վթարը:
ԱՄՆ-ի հետախուզական հրթիռն ուկրաինական օդանավի կործանումից առաջ արձանագրել է երկու իրանական հրթիռների ջերմային հետք, որոնք արձակվել են ինքնաթիռի ուղղությամբ:
Հունվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն, 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Հուլուսի Աքարը հունվարի 13-ին աշխատանքային այցով կուղեւորվեն Մոսկվա:
Ամանորի նախատոնական օրերին «Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սևերի» ու «սպիտակների» միջև լուրջ միջադեպ է եղել։ Բախումը տեղի է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի (թաղապետարանի) նախկին ու ներկա աշխատակիցների միջև. պատճառը եղել է հեղափոխությունից հետո թրենդ դարձած սևեր-սպիտակներ բաժանման շուրջ ծավալված տհաճ քննարկումները։
Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 10-րդ մրցաշարը:
Գինու, կոնյակի արտադրությամբ զբաղվող գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ «ՄԱՊ» ընկերության հիմնադիրը, 30 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ օտարերկրյա գործակալների և Արցախում պատերազմ հրահրող դավադիր ուժերի մասին վարչապետի հայտարարությունները դառնում են հերթական օդում կախված լուրերը, երբ մարդկանց սառնարանի և գրպանի պարունակությունը չի ավելանում, իսկ թոշակներն էլ բարձրանում են ոչ թե 150 տոկոս, ինչպես պաշտոնյաների պրեմյաները, այլ չնչին` 10 տոկոս, Փաշինյանն օրակարգ է նետում զուգարանների և ծխախոտի «հույժ կարեւոր սպառնալիքների» դիսկուրսը:
Հունվարի 10-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Է. Ս.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի սանհանգույցից:
Հունվարի 10-ին, ժամը 10:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ղշլաղ թաղամասի Տավրոսի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի ղեկավար Կին Չեն Ունին ծննդյան օրվա կապակցությամբ պաշտոնական շնորհավորանք է փոխանցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջոցով:
Այսօր ինձ դիմել է քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։
Հ փաստաբանների պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրային պաշտպանների մասնակցությամբ:
Ամերիկյան հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ ուկրաինական մարդատար ինքնաթիռը, որը Թեհրանի մերձակայքում կործանվել է հունվարի 8-ին, խոցվել է ոչ թե մեկ, այլ իրանական հակաօդային պաշտպանության երկու հրթիռով:
168 Լրահոս։
Թուրքական ձկնորսանավը ռուսական դրոշի ներքո նավարկող լցանավի է բախվել Բոսֆորի նեղուցի շրջանում, ինչի հետեւանքով երեք մարդ անհայտ կորել է
Սիդնեյում բողոքի բազմահազարանոց ակցիա է անցկացվում երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: