«Աբսուրդի թատրոն». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ օտարերկրյա գործակալների և Արցախում պատերազմ հրահրող դավադիր ուժերի մասին վարչապետի հայտարարությունները դառնում են հերթական օդում կախված լուրերը, երբ մարդկանց սառնարանի և գրպանի պարունակությունը չի ավելանում, իսկ թոշակներն էլ բարձրանում են ոչ թե 150 տոկոս, ինչպես պաշտոնյաների պրեմյաները, այլ չնչին` 10 տոկոս, Փաշինյանն օրակարգ է նետում զուգարանների և ծխախոտի «հույժ կարեւոր սպառնալիքների» դիսկուրսը:

Ասում են` կառավարության վերջին նիստից հետո «ունիտազի գործը» եռում է:

Հ.Գ. Աբսուրդի թատրոն»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=601681350632964&id=333386077462494&__xts__[0]=68.ARDMBVC1SwKhKQGontJ0bGCu2CPciz7NkWy1YhS6YruG_QtFaBJiTVnykoMA2juD2WdD2Eq1mb-ZEHxJSdXAhBUDk-_znoYKh9TylH4Lwqnr1fwX2gLVJt9DoBRyLkz41l7M3u3DJPzztUZPKzMaxigtzBPwXNOSfyk_wmu2sFC3RrCuxTw57TfEIv9fZSBVSmFdty1f-9STKHl_UrnDCOMC6CbCLxYHcZ3Nq8wfP2bcbwhWjfzICVaYDTGa2qqSQU1MJfhfeGUFkcXLQ112PFQyy4MgQlpQtf6W7a1uQyJ9FyG8b6Kxt5XIa0y6W3nLZWPoKsWewJVIjd-nH1U&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս