Բաժիններ՝

Սիդնեյում հազարավոր մարդիկ են բողոքի ակցիայի դուրս եկել աղետալի հրդեհների պատճառով

Սիդնեյում բողոքի բազմահազարանոց ակցիա է անցկացվում երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հայտնել է 9News տեղական հեռուստաալիքը: Բողոքները կազմակերպվել են ուսանող ակտիվիստների եւ Extinction Rebellion («Ապստամբություն ընդդեմ բնաջնջման») շարժման կողմից:

The Sydney Morning Herald-ի տվյալներով՝ Սիդնեյի գործարար շրջանում բողոքի ակցիայի է դուրս եկել մոտավորապես 20 հազար մարդ, նրանց երթուղին ձգվում է քաղաքապետարանից մինչեւ խորհրդարանի շենք: Ինչպես նշում է  7News-ը, ակցիայի մասնակիցները պահանջում են Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի պաշտոնաթողությունը, քանզի գտնում են, որ նա պատշաճ ուշադրություն չի դարձրել կլիմայի խնդիրներին եւ գլուխ չի հանում երկրում ստեղծված իրադրությունից:

Ակտիվիստները նաեւ պահանջում են անցնել վառելիքի նոր, ավելիէկոլոգիական տեսակների: Բողոքի ակցիաներ են անցկացվում նաեւ այլ քաղաքներում: Այսպես, 7News-ը նշում է, որ Հարավային Ավստրալիայի նահանգի Ադելաիդա քաղաքում ակտիվիստներն արգելափակել են երթեւեկությունը գործարար շրջանի մի քանի փողոցներում: Ակցիային միացել է նաեւ Մելբուռնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս