Մարալիկի ծննդատան փակումը նախարարի «երազանքները» իրականացնելու մոլուցք է, ինչի համար նա հերթական անգամ օգտագործում է իր պաշտոնը
Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարալիկ քաղաքը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների Անիի շրջանի բնակչությունը կազմում է 19.100, որից 5.500-ը Մարալիկ քաղաքում, իսկ 13.600-ը գյուղական համայնքներում:
Այս ամբողջ բնակչությանը սպասարկում է Մարալիկի ծննդատունը, որտեղ, օրինակ նախորդ տարի եղել է 106 ծնունդ:
Գյումրի քաղաքի բնակչությունը, ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների կազմում է 118.600 մարդ, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ 52.000 մարդ:
Բնական է, որ Մարալիկում, բնակչության քանակից ելնելով ծնունդների թիվը պետք է ավելի քիչ լինի քան Գյումրիում կամ Արթիկում, սակայն 19.100 բնակչի հաշվով 106 ծնունդը շատ լավ ցուցանիշ է և կարծում եմ, որ ձեր սրտի #PRADOվինուտի նախարարի անհատական հրամանը, որով նա որոշել է Մարալիկի ծննդատունը փակել, չի բխում բժշկական ծառայությունների մատուցման հասանելիության և մատչելիության, ինչպես նաև արդյունավետ կառավարման սկզբունքներից, այլ ուղղակի հանդիսանում է սեփական «երազանքները» հերթական իրականացնելու մոլուցք, ինչի համար նա հերթական անգամ օգտագործում է իր պաշտոնը:
#արդար է»:
#Մարալիկ #ԾննդատունՄարալիկ քաղաքը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության…
Gepostet von Gevorg V. Grigoryan am Freitag, 10. Januar 2020