Ապրիլյան պատերազմի նահատակի թոռը կրելու է պապի անունը
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում հունվարի 9-ին ծնվել է 2016 թվականի ապրիլի 4-ին մահացու վիրավորում ստացած մայոր Ռուդիկ Մովսեսյանի աղջկա՝ Տաթևի, առաջնեկը, ով կրելու է հերոս պապի անունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տաթևն ասել է, որ երեխայի ծնունդն ընտանիքում միախառնել է ուրախությունն ու վիշտը: Նա հպարտ է, որ իր երեխան կրելու է իր հոր անունը:
«Փոքրիկիս տեսնելու պահին ես ձեռք եմ բերել այն գիտակցումը, որ նա ապրելու և գործելու է պապի փոխարեն: Որդիս կարծես մի նոր որակ, ուժ ու եռանդ է հաղորդել մեր կյանքին: Վստահ եմ, որ նա կունենա արցախցու անպարտելի ոգի, վառ կպահի պապի անունն ու հիշատակը և կլինի նրա դավանած արժեքների անբեկ հետևորդն ու նվիրյալը»,-մասնավորապես ասել է նա: