Բաժիններ՝

Փրկարարները Վանաձորում այրվող շենքից բնակիչների են տարհանել. հրդեհը մարվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 10-ին, ժամը 17:40-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրականացվել է բնակիչների տարհանում, որոնցից 8-ին տարհանել են ավտոսանդուղքի միջոցով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 19:29:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս