Բաժիններ՝

27 տարեկան հասակում մահացել է «Սարսափների ամերիկյան պատմության» դերասան Հարրի Հեյնսը

27 տարեկան հասակում մահացել է դերասան Հարրի Հեյնսը: Այդ մասին Instagram-ում հայտնել է նրա մայրը՝ Ջեյն Բեդլերը։

«Նա 27 տարեկան էր, ամբողջ աշխարհն էր հիանում նրանով: Բայց, դժբախտաբար, նա տառապում էր հոգեկան խանգարումից եւ կախվածությունից»,- գրել է նա:

Հարրի Հեյնսին առավել մեծ հռչակ բերեց դերը «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում: Բացի այդ նա նկարահանվել է այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «ՕԱ»-ն եւ «Ստոր Փիթը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս