Apple-ը մշակում է Bluetooth trackers, որը կարելի է միացնել բանալիներին, դրամապանակին և նման այլ անձնական իրերին՝ դրանք կորցնելու դեպքում: Այս մասին հայտնում է 91mobiles-ը
Նեյմարը շատ է բարկացել, երբ իմացել է, որ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի բանակցությունները դադարեցվել են, և, որ նա պետք է մնա Փարիզում գոնե մինչև հունվար: Հիշեցնենք, որ հաջորդ ամռանը Նեյմարը կարող է հեռանալ, եթե ակումբներից որևէ մեկը վճարի մոտ 170 միլիոն եվրո:
«Ես կարծում եմ՝ Հայաստանը չի կարող առանց մեծ սկանդալի դուրս բերել զորախումբը Սիրիայից: Սխալ քաղաքական հաշվարկի պատճառով մենք այնպես ենք խրվել այդտեղ, որ դուրս գալը կրկնակի-եռակի խնդիրներ է ստեղծելու»:
Օգոստոսի 29-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ այրել են բակում կայանված իրենց ավտոմեքենան։
Այս ամառ վեց նոր ֆուտբոլիստներ միացան «Ռեալին», և ոմանք կարծում են, որ սա կազմի հեղափոխական փոփոխություն է:
«Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու»:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի հրաժարականի դիմումի մասին։
ՀՀ կառավարությունը կքննարկի Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն:
Գերմանացի զինվոր և բժիշկ Արմին Վեգներն Օսմանյան կայսրություն էր ուղարկվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երկու երկրները դաշնակիցներ էին: Վեգները տեղակայվել էր Սիրիայի և Միջագետքի Բաղդադի երկաթուղու շրջակայքում, որտեղ նա ականատես է եղել հայերի տեղահանություններին ու զանգվածային սպանություններին՝ հետագայում հայտնի որպես Հայոց ցեղասպանություն: Նա մի քանի գիրք է գրել՝ նկարագրելով ականատեսի իր վկայությունները:
Ըստ Mundo Deportivo-ի, փարիզեցիները Նեյմարի դիմաց պահանջել են 150 միլիոն եվրո, Իվան Ռակիտիչին և Ժան-Կլեր Տոդիբոյին, ինչպես նաև Ուսման Դեմբելեին՝ վարձավճարով:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը:
«Փաստորեն, հին մեքենաները, ի տարբերություն նորերի՝ թանկանում են: Ճապոնիայից հիմնականում բերվում էին հին մեքենաները, որովհետև նորերը շատ թանկ են, իսկ ԱՄՆ-ից և՛ նորն է բերվում, և՛ հինը: Բայց այստեղ մեկ խնդիր է առաջանում»:
Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմի ավագ Լեոնարդո Բոնուչիի կարծիքով Հայաստանի դեմ խաղը հեշտ չի լինի:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հունիսի 3-4-ը Մինսկում մասնակցել է Բելառուսի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված «Դիմագրավելով ահաբեկչությանը նորարարական մոտեցումներով և նորահայտ տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագիրը կրող բարձր մակարդակի միջազգային համաժողովին:
Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը հայտարարել է, որ ուրախ կլինի դիտարկել ազգային հավաքականը ղեկավարելու առաջարկը:
Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի կարծիքով Հայաստանի ընտրանին շանսեր ունի խմբում երկրորդ տեղը գրավելու համար:
«168 Ժամը» կապվեց բժիշկ Շահսուվարյանի հետ՝ պարզելու՝ արդյոք նախարարի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Վարուժան Շահսուվարյանը մեզ հետ զրույցում հերքեց նախարարին՝ ասելով, որ իր հեռացումը պայմանավորված է բացառապես ուռուցքաբանության կենտրոնում Արսեն Թորոսյանի որոշման արդյունքում ստեղծված իրավիճակով:
Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 399,635 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով:
Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն El Transistor-ին տված հարցազրույցում վերլուծել է Լա Լիգայի երրորդ տուրը, որում «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չկարողացան վաստակել 3 միավոր:
«Ես կողմնակից եմ, որ գոնե ամեն նիստից հետո լինի մի ներկայացուցիչ, որը լիազորված կլինի պատասխանելու լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին և կտա սպառիչ պատասխաններ, ոչ թե ուղղակի պատասխաններ»:
Հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ Էկոնոմիկայի նախարարությունը որոշ պարզաբանումներ է ներկայացրել:
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբի Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս տվեց նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն աջակցություն է հայտնել հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, ում դուստրը վերջերս մահացավ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
«Կարծում եմ, որ նա հաջորդիվ չի կարողանալու ներկա գտնվել նիստերին: Աբսուրդը հենց սրանում է կայանում, որ, երբ նախկինում, դատական նիստի ժամանակ միջնորդեցինք դատարանին՝ ասելով, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը պետք է փոխել, դատարանը պատասխանեց՝ քանի որ նա ի վիճակի է մասնակցել դատական նիստին, ուրեմն իր առողջությունն այդքան էլ վատ չի»:
«Արցախը ժողովրդավարության և ազատության օրինակ է տարածաշրջանում». ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:
Այվազյանը նշեց նաև, որ 2017 թվականին, երբ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը քննարկվում էր, այն ժամանակ հարց էր բարձրացվում, որ այդ խորհուրդներում անպայման ներգրավվի նաև մի ներկայացուցիչ Հայ Առաքելական եկեղեցուց: Սակայն հիմա ոչ միայն չկա, այլ նաև այլասերման քարոզով զբաղվող կազմակերպություններն են շատացել: Հետևաբար՝ այստեղից պարզ է դառնում, որ կազմակերպությունների մասին է խոսքը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են արձանագրել:
Եվրոպայի հինգ ուժեղագույն լիգաների ակումբները նոր ռեկորդ են սահմանել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսելով 5 միլիարդ ֆունտ, հայտնում է BBC-ն: