Բաժիններ՝

«Դորիան» փոթորիկը կանցնի Ֆլորիդայի և Ջորջիայի նահանգների ծովեզերքի մոտով

«Դորիան» փոթորիկը, որն առաջացել է Ատլանտյան օվկիանոսում, կանցնի Ֆլորիդայի եւ Ջորջիայի նահանգների ափամերձ շրջաններից վտանգավոր մոտիկությամբ եւ այնուհետեւ կշարժվի Հարավային Կարոլինայի ուղղությամբ: Սեպտեմբերի 3-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը։

Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մթնոլորտային երեւույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը գերազանցում է վայրկյանում 49 մետրը: Փոթորիկը գտնվում է Քանավերալի հրվանդանից (Ֆլորիդայի նահանգ) մոտավորապես 150 կիլոմետր արեւելք ընկծ շրջանում: Այն շարժվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ՝ վայրկյանում շուրջ 3 մետր արագությամբ:

Կենտրոնի գնահատումներով՝ առաջիկա օրերի ընթացքում «Դորիան» փոթորկի Էպիկենտրոնը կանցնի Ֆլորիդայի, ինչպես նաեւ Ջորջիայի ծովեզերքից վտանգավոր մոտիկությամբ: Այդ նահանգներում կա հեղեղումների սպառնալիք, կենտրոնի գնահատումներով՝ սաստիկ քամին եւ մրրիկները կարող են սպառնալիք ներկայացնել տեղի բնակիչների համար:

Սեպտեմբերի 5-ին փոթորիկը կգտնվի Հարավային Կարոլինայի, ինչպես նաեւ Հյուսիսային Կարոլինայի ափի մերձակյաքում: Բոլոր չորս նահանգների տարածքում գործում է արտակարգ դրության ռեժիմ, որոշ շրջանների բնակիչների տարահանում է կարգադրված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս