Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով Իտալիայի հետ առաջիկա խաղում ոչ-ոքին դրական արդյունք է:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր հրապարակված որոշման եզրափակիչ մասին.
Հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ․
Ինֆեկցիաներն ակտիվանում են տարվա հատկապես շոգ եղանակին:
«Ֆաշիստ Շիշկինի հետ կապված պատմությունը ցանկանում են «ջրել»: Ինչ-որ մեկը վերևներում շատ է ուզում, որ իր մասին դադարեն խոսել: Դրա համար գործի են դրվում ապատեղեկատվությունները, մանիպուլյացիաներն ու պարզապես խաբեությունը: Բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020 որակավորման փուլի Իտալիայի հետ խաղից առաջ հանդիպեց լրագրողների հետ:
Երկուշաբթի օրը Ֆրենկ դե Յոնգը ստացավ մրցանակը «Այաքսի» հետ հիանալի մրցաշրջան անցկացնելու համար և ճանաչվեց տարվա հոլանդացի ֆուտբոլիստ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանը սեպտեմբերի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ներկայումս կառավարությունում քննարկվում է Երևանում դատարանի նոր շենք կառուցելու հարցը։ Այստեղ կկենտրոնանան քրեական մասնագիտացում ունեցող բոլոր դատավորները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար մեկնարկեց նոր հեռահար ծառայություն` Video Banking, որն այսօր ներկայացվեց լրագրողներին:
«Վերջերս մի փոքր խանութ էի մտել, մի մասում միրգ էին վաճառում, մյուս մասում՝ աղցաններ: Այդպես չի լինում. այնքան էլ փտած էին, ասում եմ՝ աղջիկ ջան, դրել ես ժողովրդին թունավորե՞ս»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին:
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (ՄՓՀԱՊԿ) գործադիր քարտուղար Լասինա Զերբոն եւ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեն հավակնում են կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնին:
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանին նավթի մատակարարումներով ապահովված վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը, բայց որոշում դեռեւս չկա:
Վրաստանի Ազգային բանկը խստացնում է դրամական քաղաքականությունը լարիի արժեզրկման պատճառով եւ վերաֆինանսավորման դրույքաչափը տարեկան 6,5 տոկոսից բարձրացնում Է մինչեւ 7 տոկոս:
Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության մասին որոշումը, որից հետո Քոչարյանի ընդդիմախոսները բողոքի երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, քանի որ նրանց կարծիքով՝ նման որոշման հրապարակումն իրավաչափ չէ։
Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախկին ղեկավար Էլմար Բրոքին նշանակել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցերով հատուկ խորհրդական:
Իրանի տիեզերական գերատեսչության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անօգուտ են: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Բրիտանացիների միայն երրորդ մասն է պաշտպանում ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) առաջ վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումը:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Մոտակա լանջից երկու քար ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելք է դրել մանկապիղծների քիմիական ամորձատման եւ բաց գրանցամատյանի ստեղծման օրենքի վրա, որը տվյալներ կբովանդակի նրանց մասին:
«Նիկոլը հանրությանը ցույց տվեց, որ ամեն ինչ արեց Քոչարյանին ազատազրկելու համար, բայց «վատ» դատարանն իր խափանման միջոցը փոխեց, այսինքն իր դեմքը փրկեց մի շարք թատերական ներկայացումներով, ապահովելով իր ալիբին»:
«Յուվենթուսը» ներկայացրել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանում ելույթ ունենալու համար:
Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանքի հիմքերի Սահմանադրությանը համապատասխանելուն։
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն անընդունելի է համարել այն խոսակցությունները, թե Վրաստանին անհրաժեշտ չեն զբոսաշրջիկներ Ռուսաստանից:
Հարցին, թե այն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա, նա պատասխանեց. «Հաշվի առնելով, որ Դանիել Իոաննիսյանը ոչ մի պետական մարմին չի ներկայացնում՝ չեմ կարծում, որ ուշադրություն կդարձնեն: Այնուամենայնիվ, բացասական եմ գնահատում յուրաքանչյուր երկրի ղեկավարի նկատմամբ նման արտահայտությունները»:
Սահմանադրական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։ Որոշման հրապարակումից հետո սահմանադրագետ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ է ենթադրում ՍԴ-ի որոշումը։
Մարտին ես բարձրացրել եմ Լեհաստանի դատական բարեփոխումների հարցը, որն ուղեկցվում էր պետության կողմից ֆինանսավորվող դատավորների դեմ տարվող արշավով, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից նրանց հասցեին արվող բացասական հայտռարարություններով:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ այսօր Սահմանադրական դատարանն արդար որոշում կկայացնի և ճնշումների չի ենթարկվի։
Հայաստանի ֆուտբոլի գավաթն այսուհետ կկոչվի Vbet Հայաստանի Գավաթ: