Բաժիններ՝

Ճապոնիայում այրվել է Սյուրի դղյակը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է

Սյուրի դղյակը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, գործնականում ամբողջովին այրվել է խոշոր հրդեհի հետեւանքով, որը Ճապոնիայի հարավում տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 31-ի գիշերը: Այդ մասի հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Հրդեհը Նահա քաղաքում (Օկինավայի ամենահարավային պրեֆեկտուրա) գտնվող դղյակում բռնկել է գիշերվա կեսին, դրա վերացմանը մասնակցել է 20-ից ավելի հրշեջ խումբ: Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Տեղի ոստիկանությունը հետաքննում է բռնկման պատճառները:

Սյուրի դղյակը կառուցվել է XIV դարում: 2000 թվականին այն գրանցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է վերականգնել հրդեհի ոչնչացրած դղյակը: Այդ մասին հոկտեմբերի 31-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս