
Լյովա Բաղդասարյանի գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՔԾ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի գործը Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխվել է ՀՔԾ: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին ՔԿՀ պետի կալանավորման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես` ԱԱԾ-ում կա տեսանյութ, որտեղ երեւում է, թե կոնկրետ ով եւ ինչպես է մոտենում Լյովա Բաղդասարյանի մեքենային եւ նրա մեքենայի մեջ գումար դնում:
«Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը ներկայացրել էր, որ նախկին դատապարտյալը ավտոլվացման կետում, հետաքրքրվել է Լյովա Բաղդասարայանի ավտոմեքենայով, իբր գնելու նպատակով եւ գումարը մեքենայում թողել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: