Վարչապետի խորհրդականներից մեկի եղբորը տեղափոխել են բաց ռեժիմի, մյուսի հորն էլ ազատ են արձակել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի եղբայրը, ով 2017-ին դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, այս ամռանը տեղափոխվեց բաց ռեժիմի։
Երեկ տեղեկացանք, որ վարչապետի մեկ այլ խորհրդականի՝ Լեւոն Մազմանյանի հորը՝ Գագիկ Մազմանյանին, ում 2018-ին դատապարտել էին 6 տարի ազատազրկման, ազատել են: Փաստորեն, վարչապետի խորհրդական աշխատելը նրանց հարազատների համար պատժի մեղմացման լուրջ գործոն է դառնում։
Մազմանյանի պաշտպան Աշոտ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: