
Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 08:19-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ՝ «Քոլագիր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և 49 զինծառայող:
Այրվում են մոտ 8 հա անտառամիջյան չոր տերևներ, փայտի մնացորդներ և մացառուտ:
Ժամը 18:46-ին մթության և տեղանքի անմատչելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: