
Դանակահարություն Մաշտոցի պողոտայում

Հոկտեմբերի 30-ին, ժամը 22.33-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ նստատեղի ծակած վերքով շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայից բուժօգնության է տեղափոխել 30-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ իրեն դանակահարել է ծանոթը:
Երկու ժամ անց ծանոթն ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: