
ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում Ուկրաինայի համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Կիեւն իրավունք ունի ընտրելու այն ռազմական դաշինքները, որոնց նա պատրաստ է անդամակցել, ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում։ Կիեւում հոկտեմբերի 31-ին տեղիէ ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը:
«Որպես ինքնիշխան պետություն՝ Ուկրաինան իրավունք ունի ընտրելու անվտանգության իր սեփական համակարգերը, ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում: ՆԱՏՕ տանող ճանապարհը դյուրին չէ, եւ նա, ով ցանկանում է դա, պետք է զգալի բարեփոխումներ իրականացնի»,-հայտարարել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում:
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը պատրաստ է արագացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստումը եւ գործնականում ապացուցել Դաշինքին անդամակցման համար Գործողությունների պլանի ստացման իրավունքը: Նա նաեւ հայտնել է, որ հիշյալ նիստի ընթացքում կողմերը համաձայնության են եկել նախագծերի նորացված կոնսոլիդացված փաթերի եւ գործնական մջոցառումների շուրջը:
Բացի դրանից, նիստի մասնակիցները քննարկել են Դաշինքի ընդլայնված հնարավորությունների ծրագրի շուրջն Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարները, նշել էԶելենսկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: