Բաժիններ՝

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը կռիսանոցում էր ապրում». Քաղաքացին բողոքում է Կառավարության դիմաց

Քաղաքացի Արկադի Գալստյանն այսօր` «Ինքնաթիռը ես նվիրում եմ» գրությամբ ցուցապաստառը ձեռքին, կանգնել էր Կառավարության շենքի դիմաց։
168.am-ի հետ զրույցում նա ասաց՝ լսել է, որ նոր ինքնաթիռ են ուզում գնել վարչապետի համար, ուստի որոշել է կանխել այդ շռայլությունը և վարչապետին ինքնաթիռ նվիրել։

«Հիմա եկել եմ, որ ասեմ, այդ միլիոները, որով պետք է ինքնաթիռ գնեն, խնայեն, ինքնաթիռը ես կնվիրեմ նրան։ Ես ինձ հետ ինքնաթիռը բերել եմ»,- նշեց նա և գրպանից հանեց թղթից պատրաստված ինքնաթիռը՝ հայտարարելով, որ այն պետք է դառնա Կառավարությանը սպասարկող ինքնաթիռը։

«Ինչպես ասում են, մեր ոխերիմ բարեկամ ռուսները՝ տեղը բոլորին կբավականացնի»,- հավելեց նա։

Նա, բացի իր «նվերը» վարչապետին հանձնելուց, Կառավարության մոտ էր եկել՝ հասկանալու համար, թե ինչու են իշխանություններն իրենց նման շռայլություններ թույլ տալիս։

«Թանկարժեք մեքենա գնեցին երկրի նախագահի համար, այդ դեպքում, որ նա ասում է, թե լիազորություններ չունի, ասում ենք՝ որքա՞ն գումար եք ծախսել վարչապետի ամառանոցը վերանորոգելու համար, ասում են՝ գաղտնիք է, ինչո՞ւ է գաղտնիք։ Հիմա ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը կռիսանոցում էր ապրում։ Մի հատ էս ժողովրդին նկարեք, էլի, մարդկանց հագին շոր չկա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արկադի Գալստյանն ամիսներ առաջ, երբ իմացել էր, որ գերատեսչությունները մեծ պարգևավճարներ են ստացել, կրկին եկել էր Կառավարության շենքի մոտ՝ պահաջելով իրեն նույնպես պարգևավճար տալ։

Հետաքրքրվեցինք՝ պարգևավճար տվեցի՞ն, նա պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում, Նիկոլը նման «ղալաթ» կանե՞ր»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս