Թուրք գործիչը, ի պատասխան ցեղասպանության բանաձևի ընդունմանը, «սպառնացել է» Թալեաթ անվանակոչել թուրք աղջիկներին

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «İyi» (Լավ) կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Հակաամերիկյան շեշտադրումներով ելույթի մեջ «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունից առանձնացած «İyi» կուսակցության խոսնակը մասնավորապես նշել է, որ Թուրքիան պարտական չէ ԱՄՆ-ին իր գոյության համար և եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 13-ին մեկնի ԱՄՆ, թող իր հետ տանի Դոնալդ Թրամփի ուղարկած ամոթալի նամակն ու տեսախցիկների առջև հանձնի նրան։

Յավուզ Աղըրալիօղլուն, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցածը Հայոց ցեղասպանությունն անվանել է տեղահանություն և փորձել է արդարացնել դրա անհրաժեշտությունը: Նա ակնարկել է, որ այսօր էլ այդպիսի իրավիճակում նույն կերպ կվարվեն և պատահական չէ, որ թուրք երեխաներին տալիս են Էնվեր, Ջեմալ, Թալեաթ անունները։

Կուսակցության խոսնակը անգամ «սպառնացել է», որ եթե շարունակվի նման թշնամական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, ապա իրենք աղջիկներին էլ կանվանակոչեն Թալեաթ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031