Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն նոր հրթիռային արձակում է իրականացրել

ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 31-ին հրթիռի նոր արձակում է իրականացրել: Այդ մասին ասված է Ճապոնիայի առափնյա պահպանության հաղորդագրության մեջ, որը գրանցել է արձակումը: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում նշում են, որ ԿԺԴՀ-ի կողմից արձակված հրթիռը կարող էր լինել բալիստիկ:

Այստեղ նաեւ ընդգծում են, որ հյուսիսկորեական հրթիռը չի հասել ո՛չ երկրի տարածք, ո՛չ էլ Ճապոնական ծովում նրա բացառիկ տնտեսական գոտի: Հարավկորեացի զինվորականները հաստատել են ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը Ճապոնական ծովի ուղղությամբ: «ԿԺԴՀ-ն այսօր հրթիռ է արձակել Արեւելյան (Ճապոնական) ծովի ուղղությամբ»,- Yonhap գործակալությունը մեջբերել է Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեի հայտարարությունը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031