Բաժիններ՝

Սպիտակ տան աշխատակազմի փոխղեկավարը թողնում էիր պաշտոնը. The Washington Post

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դենիել Ուոլշը թողնում է իր զբաղեցրած պաշտոնը: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը: Նրա տվյալներով՝ Ուոլշի պարտականությունների մեջ մտնում էին Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչների արտասահմանյան ուղեւորությունների կազմակերպումը, նախագահի օգնականների կողմից կառավարական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ որոշումների ընդունումը:

Ինչպես գրում է թերթը, Ուոլշը հանգուցային դեր է խաղացել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump National Doral Miami առողջարանը որպես Յոթի խմբի գագաթնաժողովի անցկացման վայր ընտրելու փորձ անելիս. այդ գաղափարից ի վերջո որոշվեց հրաժարվել այն քննադատության պատճառով, որն այն հարուցեց Վաշինգտոնում:

Ինչպես նշում է The Washington Post-ը, Ուոլշը պետական ծառայող է եղել 28 տարի, պատոնաթողությունից հետո նա պլանավորում է աշխատել մասնավոր սեկտորում:
«Դեն Ուոլշը՝ թիմի ֆանտաստիկ անդամը, Սպիտակ տանն ու իմ վարչակազմին ծառայել է առավելագույն պրոֆեսիոնալիզմով ու պատվով»,- ասված է Ուոլշի պաշտոնաթողության կապակցությամբ Թրամփի արած հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս