Թբիլիսիում ոստիկանությունը ջրանետներ Է կիրառել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար. Reuters
Վրացական ոստիկանությունը լույս նոյեմբերի 26-ի գիշերը ջրանետներ է կիրառել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը
«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն գործակալության լրագրողներին պատմել է մի քանի մարդու, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործչի ձերբակալման մասին:
Հաջակցություն համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ակցիայի մասնակիցները նոյեմբերի 25-ին ձեռնամուխ են եղել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մուտքերի պիկետմանը: Նրանք փորձում են պատգամավորներին զրկել երեքշաբթի օրը լիագումար նիստ անցկացնելու հնարավորությունից:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով՝ հատուկ նշանակության ուժերը ուժ չեն կիրառել, այլ միայն վահաններով հանրահավաքի մասնակիցներին հետ են մղել խորհրդարանի մուտքերից: Ակցիայի ցրումն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով: Ներկայում շենքի մերձակա տարածքը, ինչպես նաեւ Ռուսթավելիի պողոտան բաց են ավտոտրանսպորտի երթեւեկության համար: Քաղաքապետարանին առընթեր կոմունալ ծառայություններն արդեն պողոտան եւ հարակից տարածքն ազատել են վրաններից:
Ընդդիմադիրները հայտարարում են, որ մտադիր չեն հրաժարվել իրենց պլաններից եւ կշարունակեն պիկետումը: Ներկայում նրանք գտնվում են խորհրդարանի մերձակա մայթի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: