Բաժիններ՝

Ամերիկացի սենատորը հայտարարել է Թուրքիայի կողմից C-400-ի հետ կապված ևս մեկ «կարմիր գծի» հատման մասի

Ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիան հատել է հերթական «կարմիր գիծը»՝ ձեռնամուխ լինելով Ռուսաստանի կողմից մատակարարված C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ռադարների փորձարկմանը: Այդ կարծիքը նա հայտնել է իր թվիթերում։

«Սպիտակ տուն կատարած իր այցից երկու շաբաթ անց Էրդողանը հարգանքի բացակայություն է հանդես բերում Թրամփի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ եւ հատում C-400-ի հետ կապված եւս մեկ կարմիր գիծ»,- գրել է Հոլենը:

Նրա խոսքով՝ գոյություն ունեցող օրենքն ԱՄՆ-ի նախագահից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ:
«Փոմպեոն նույնպես պետք է հակազդի Թուրքիային՝ վերջերս «անվտանգության գոտու» նրա խախտումների պատճառով»,- հավելել Է սենատորը:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել է, որ Թուրքիան սկսում է ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարների փորձարկումները, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս