
Թուրքիան փորձարկում է Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը

Թուրքիան նոյեմբերի 25-ին և 26-ին փորձարկելու է Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության S-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին դիվիզիոնը, որը տեղակայված է մայրաքաղաք Անկարայում: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Փորձարկումների շրջանակներում Անկարայի օդային տարածքով թռչելու են օդուժի տարբեր տեսակի միավորներ: Նշվում է, որ տարբեր բարձրության թռիչքների ժամանակ օգտագործվելու են նաև ամերիկյան F-16 կործանիչներ:
Փորձարկումները կարող են շարունակվել նաև առաջիկա օրերին: Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել՝ քաղաքի բնակիչներին զգուշացնելով սպասվող ցածր թռիչքների մասին:
Նշվում է, որ փորձարկումների ավարտից հետո հիշյալ համակարգերը կակտիվացվեն արդեն 2020-ի ապրիլին: