«Թերմինատոր. մութ ճակատագրերի» ռեժիսորը հրաժարվել է աշխատել Քեմերոնի հետ
«Թերմինատոր. մութ ճակատագրեր» ֆանտաստիկ մարտաֆիլմի ստեղծող Թոմ Միլլերը պատմել է, որ այլեւս չի ցանկանում աշխատել Ջեյմս Քեմերոնի հետ: Այդ մասին հայտնել է Independent-ը:
Collider-ին տված նախորդ հարցազրույցում Քեմերոնը, որը նկարահանել է «Թերմինատորի» մասին առաջին երկու ժապավենները եւ հանդես է եկել որպես վերջին կինոնկարի պրոդյուսեր, հայտարարել է.
«Մինչ այժմ պատերի վրա մնացել են մեր վեճերից հետո արյան հետքերը: Այդ ֆիլմը կոփվել է կրակի մեջ: Բայց ստեղծագործական գործընթացն այդպես էլ պետք է լինի, ճի՞շտ է»:
Միլլերն ընդունել է, որ ֆիլմի վերաբերյալ որոշումների մեծամասնության համար ինքը «մարտնչել է» ոչ միայն Քեմերոնի, այլեւ պրոդյուսեր Դեւիդ Էլիսոնի դեմ:
«Չնայած այն բանին, որ Ջեյմսը պրոդյուսեր է եւ Դեւիդը՝ նույնպես, եւ տեխնիկապես հենց իրենցն էԷր եզրափակիչ մոնտաժի իրավունքը եւ ընդհանրապես ամբողջ իշխանությունը, իմ անունը տիտրերում նշվում է որպես բեմադրիչ: Նույնիսկ եթե ես արդյունքում տանուլ եմ տվել այդ մարտը, ես պարտավոր էի պայքարել իմ ֆիլմի համար»,-պատմել է նա:
«Ռեժիսորն, իհարկե, կարող է աշխատել նման ձեւով, եւ բավականին հաջող, բայց ես՝ ոչ»,-ասել է Միլլերը, հավելելով, որ երբեք այլեւս չի համագործակցելու Քեմերոնի հետ:
«Բանը նույնիսկ այն չէ, որ ինձ համար դժվար է եղել, այլ այն, որ ես չեմ ցանկանում այն րադրության կրկնվելը, որտեղ ես լիակատար հսկողություն չունեմ այն բանի նկատմամբ, ինչը ես ճիշտ եմ համարում»,-պարզաբանել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: