
Օդի ջերմաստիճանն ամենուրեք կբարձրանա 8-10 աստիճանով

Նոյեմբերի 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 8-10, նոյեմբերի 26-30-ը՝ ցերեկը, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին սպասվում է անձրև։