2019 թ. համար ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն ունի ստանդարտ 10%-անոց պարգևատրումների ֆոնդ, ևս 20% ավելացվել է, որպեսզի ուղղահայաց պարգևատրումները հնարավոր լինի անել կառավարչական տեսանկյունից։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախարար Հակոբ Արշակյանը։
Թեհրանը Վենեսուելայի իրադարձությունները համարում է երկրի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության արդյունքը, հույս ունի, որ քաղաքական հակասությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով:
Պետական գույքի կառավարման կոմիտեի բոլոր աշխատակիցները ստացել են 13-րդ աշխատավարձ՝ բացի կոմիտեի նախագահից։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հունվարի 24-ին լրագրողների ուղեկցությամբ շրջեց «Բարի մամա» բարեգործական կազմակերպության «Բարի տնակ» կառույցում` ծանոթանալով դրա գործունեությանը և հեռանկարներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը:
Միայն ուրախ կլինեմ, եթե այս և միջազգային այլ վարկանիշներում նոր կառավարությունը հասնի Հայաստանի դիրքերի հետևողական բարելավմանը, բայց ձեր «ոտին մի գրեք», մի վերագրեք ձեզ այդ մեր ջանքերի գնահատականները:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը կարծում է, որ ԱԺ-ն կընդունի օրենքը, և աջ ղեկով մեքենաների խնդիրը շուտով կլուծվի։
Արամի 23-ի հարցը լուծվել է, այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը, Տիգրան Հեքեքյանը և այդ տարածքն իրացնող ընկերությունը ստորագրելու են պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝ կառուցապատող ընկերությունը 14 մլն դոլար է տալիս իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցին, որը պետք է իրականացնի Արամի 23-ի վերականգնման նախագիծը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով գերատեսչություններում աղմուկ բարձրացրած պարգևավճարներին՝ խոստովանեց, որ տեղյակ չէ, թե քաղաքապետարանից իր հավեհամարին որքան գումար են փոխանցել, սակայն լավ գիտի, թե տվյալ գումարն ինչ է արել։
Հունվարի 21-ի տվյալներով Վրաստանում գրանցվել է կարմրուկի 430 դեպք. ցուցանիշը հատկապես բարձր է 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց շրջանում:
Շախմատի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն Մարիա Գևորգյանը հաջորդիվ կմասնակցի Բելգիայի ակումբային առաջնությանը:
Մալայզիայի նոր թագավոր է ընտրվել Փահանգի նահանգի կառավարիչ սուլթան Աբդուլա Սուլթան Ահմադ Շահը:
Հենց այս վտանգների գիտակցումն է, որ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրները թեեւ շատ ակտիվորեն քննարկում են այս թեման եւ փնտրում իրավական կարգավորումներ, սակայն դեռեւս չեն շտապում ընդունել օրենքներ, քանի որ իրական ժողովրդավարություններում մի արժեքի պահպանությունը չի զոհվում մեկ այլ արժեքի պահպանությանը, որովհետեւ կա գիտակցում, որ չի կարելի մտնել գրաքննության վտանգավոր դաշտ մի երեւույթի դեմ պայքարելու համար, որը լրիվ ընկալված չէ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկխոսության կոչ է արել Վենեսուելայի քաղաքական ուժերին՝ երկրում աղետից խուսափելու նպատակով:
«Թաթան, կարծում եմ, որ համազգային է, ոչ միայն մերն է, այլ բոլորինն է, բայց եթե դուք կարծում եք, որ նա արտոնյալ է մնացածների համեմատ՝ հարկեր վճարել-չվճարելու առումով, ասեմ՝ ոչ, նման հայտարարություն չի եղել ու չի կարող լինել»:
Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով։
Եղել է դատական գործընթաց, մասնակցել ենք բոլոր դատական նիստերին, և ամեն ինչ այնքան ակնհայտ էր, որ որևէ մեկը չէր կասկածում, թե ո՚՞վ է գլխավոր կազմակերպիչը եղել: Դա Մհեր Ենոքյանն էր:
Այս ընթացքում համաձայնեցվել է 300 նախագիծ, 170 շինարարության թույլտվություն է տրվել, 20-22 քանդման աշխատանքներ, էսքիզային նախագծեր և այլն։ Ուրախ եմ, որ նախագծման ոլորտը բավականին ակտիվ է և դրական, ինչը նշանակում է, որ շուտով Երևանում ակտիվ շինարարություն կսկսվի՝ հատկապես բնակելի ոլորտում։
ՊԵԿ պարգևավճարների՝ մամուլում հրապարակված ցուցակն ու այդ մասին տեղեկատվությունն ապատեղեկատվություն է և սուտ։
Ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում Ավստրալիայի հարավում, որտեղ ջերմաչափի սյունը մոտեցել է ըստ Ցելսիուսի 50 աստիճանի նշագծին:
Հ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։
Հունվարի 24-ին, ժամը 11:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված մոտ 62 տարեկան քաղաքացին Երևան քաղաքի Ֆուչիկի 32 հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կանգնած սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի քաղաքապետ Կարգին Հայկոն թաքցնում է քաղաքապետարանի աշխատակիցներին վճարած պարգեւավճարների վերաբերյալ տեղեկատվությունը, քողարկվելով անձնական տվյալների պաշտպանության գործոնով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ:
Մելանյա Առուստամյանը վերանշանակվել է, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ է ղեկավարել գրասենյակը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունվարի 24-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել վրացի գործընկերների հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ուղերձ է հղել ի պատասխան նրանից ավելի վաղ ստացած նամակի:
«Դեղին բաճկոնավորների» ֆրանսիական շարժումը թեկնածուների իր ցուցակն է պաշտոնապես ներկայացրել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար, որոնք տեղի են ունենալու մայիսին:
Հունվարի 23-ին ՍՊ ընկերություններից մեկի անվտանգության պետը ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 22-ին՝ ժամը 00.10-ից մինչև 03.15-ն ընկած ժամանակահատվածում, Մարալիկ քաղաքի Երկաթուղայինների փողոցում գործող ՍՊԸ տարածքում գտնվող մետաղյա տարայից գողացել են մոտ 1 տոննա դիզելային վառելիք՝ պատճառելով 430.000 դրամի վնաս: