«Դա ապատեղեկատվություն է և սուտ». Դավիթ Անանյան

«ՊԵԿ պարգևավճարների՝ մամուլում հրապարակված ցուցակն ու այդ մասին տեղեկատվությունն ապատեղեկատվություն է և սուտ։ Այդպիսի պարգևատրումների գումարներ հնարավոր չեն ուղղակի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ վստահեցնելով, որ ինչ կատարվել է, կատարվել է օրենքի շրջանակներում։

Սակայն նա հրաժարվեց հրապարակել պարգևավճարների իրական թվերը՝ պատճառաբանելով անձնական տվյալների գաղտնիության գործոնով։ Միայն նշեց ամենամեծ պարգևավճարի չափը՝ 1.5 մլն։ Ըստ նրա՝ ՊԵԿ-ը պարգևավճարների ամենամեծ ֆոնդն ունի, նաև կոռուպցիոն ռիսկերն են մեծ, և պարգևները կարևոր գործիքակազմ է կոռուպցիայի դեմ պայքարի համար։

«Պարգևատրվել են բոլոր հարկային ծառայողները՝ ինձանից սկսած՝ մինչև ամենավերջին տեսուչներն ու հավաքարարները»,- ասաց Դ.Անանյանը։

Միաժամանակ ՊԵԿ նախագահը հարկ չի համարում դիմել դատարան՝ ընդդեմ սուտ լուրեր տարածած լրատվամիջոցի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031