Բաժիններ՝

«Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից». Էդուարդ Աղաջանյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։

Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.

– ՀՀ փոխվարչապետեր
– Վարչապետի աշխատակազմի ղեկավար
– ԱԱԽ քարտուղար
– Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
– Աշխատակազմի վարչության պետեր
– Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
– Վարչապետի խորհրդականներ
– Վարչապետի որոշ օգնականներ

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.

– Երկու փոխվարչապետերը
– ԱԱԽ քարտուղարը
Եվ վերջ

Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։

Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»։

 

https://www.facebook.com/aghajanyan.eduard/photos/a.2164107676966265/2253063631404002/?type=3&permPage=1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031