Աֆղանստանի զինված ուժերը միջազգային կոալիցիայի հետ համատեղ «Թալիբան» ահաբեկչական շարժման 60-ից ավելի զինյալների են ոչնչանցել երկրի հյուսիս-արեւմուտքի Ֆարյաբի նահանգում:
Կառավարությունը 3 տարով հետաձգեց «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Դամասկոսում պայթյուն է որոտացել Ադավի շրջանում, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Համաձայն Forbes գործարար ամսագրի «Ռուսական անշարժ գույքի արքաները – 2019» վարկանշային աղյուսակի՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը կրկին ճանաչվել է ցուցակի առաջնորդներից մեկը։
Ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Թինա Կանդելակին, ով ունի հայկական և վրացական արմատներ, Դավոսում զրույցի է բռնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա Նիկոլ Փաշինյանին ողջունել է հայերենով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է «Մուտքն ազատ է» ակցիան, որը նախատեսված է հատուկ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, ովքեր իրականացնում են մեծածախ ու մանրածախ առևտուր, արտադրական գործունեություն, ինչպես նաև ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված գործունեություն:
Եվս չորս տղամարդ է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել հոլիվուդյան ռեժիսոր Բրայան Սինգերին, որը հայտնի է «Բոհեմական ռապսոդիա», «Իքս մարդիկ» եւ «Սուպերմենի վերադարձը» կինոնկարներով:
վԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորները բանաձեւ են ընդունել, որում Ռուսաստանին կոչ են արել՝ անհապաղ ազատել սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանքով ձերբակալված ուկրաինացի նավաստիներին եւ պաշտպանել են Կերչի նեղուցում ստեղծված իրադրության մոնիթորինգի համար միջազգային դիտորդների խումբ ուղարկելու նախաձեռնությունը։
Հակամարտության կարգավորման ներկայի փուլի մասին հստակ պատկերացում կազմելու համար հարկավոր է նախ ստանալ հետևյալ հարցերի պատասխանները:
Բրյուսելում կլիմայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումների պահանջով բարձրդասարանցիների եւ ուսանողների երթին մասնակցում է 35 հազար մարդ:
Brexit-ի փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը նոր հանրաքվեն է:
«Նման ոչ ֆորմալ հանդիպում վաղուց տեղի չէր ունեցել: Այն հատուկ չէր, ու կոնկրետ արդյունք չունենալն էլ բանակցային գործընթացին բնորոշ է: Իսկ խուճապը հայ հասարակության մեջ ու մամուլում՝ սովորական է ու հասկանալի, քանի որ այդպես են մոտենում բոլոր, հատկապես՝ արցախյան թեմային»:
Շոտլանդիայի նախկին առաջին նախարար (2007 – 2014 թթ.) Ալեքս Սալմոնդին ոստիկանությունը ձերբակալել է սեռական ոտնձգությունների հետ կապված կասկածների պատճառով, նրան մեղադրանքներ են առաջադրվել եւ ավելի ուշ նա կկանգնի դատարանի առաջ:
Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերված գույքը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ առնվազն 17 երկիր կմասնակցի ընդգրկուն զորավարժություններին Վրաստանում, որոնք նշանակված են 2019 թվականի մարտին։
ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 24-ի հերթական նիստում ընդունվել է նաև ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, ըստ որի շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Չմաքսազերծվող բեռի չափաքանակը 50 կգ-ից դարձել է 25 կգ՝ ԵԱՏՄ կանոնների համապատասխան, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը, չմաքսազերծվող բեռի չափաքանակը նախորդ տարի բարձրացվեց մինչև 50 կգ, սակայն տարվա վերջում պարզվեց, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման նպատակով այդ հնարավորությունը դիտարկել են՝ որպես բիզնես իրականացնելու շատ կարճ ու հեշտ ճանապարհ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 24-ին Twitter-ի իր էջում հաղորդագրություն է զետեղել հաջակցություն Վենեսուելայում անցկացվող հակակառավարական ցույցերի։
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
25-ամյա Անահիտ Դավթյանը որոնվում է որպես անհետ կորած։
Եվրախորհրդարանը (ԵԽ) Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել առաջիկա օրերին հստակեցնել իր դիրքորոշումը Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու վերաբերյալ, որի շուրջ բանակցությունները փակուղի են մտել այն կապակցությամբ, որ երկրի խորհրդարանը մերժում է վավերացնել Brexit-ի համաձայնագիրը:
Վրաստանը կարմրուկի համաճարակի լայնամասշտաբ բռնկման եզրին է:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքով՝ մանսարդներն աղավաղում են Երևանի արտաքին տեսքը, և արդեն խնդիր է դրված, որպեսզի «խելքի» բերվեն մայրաքաղաքի 5-րդ ճակատները։
Նախկինում արդեն տրվել են նշված գործի վերաբերյալ մանրամասներ, այժմ ներկայացնենք գործընթացն՝ արդեն փաստաբանի ներգրավվածությամբ:
Օդի ջերմաստիճանը 25-28-ը աստիճանաբար գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը՝ 2-4 աստիճանով:
Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ:
«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հայտնում է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործի վերաբացման մասին:
Երեկ հրապարակվել է ՀՀ ՔԿ հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: