
«Կներեք, դա իմ առաջնահերթությունը չի». Հակոբ Արշակյանը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում պարգևատրումների մասին

2019 թ. համար ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն ունի ստանդարտ 10%-անոց պարգևատրումների ֆոնդ, ևս 20% ավելացվել է, որպեսզի ուղղահայաց պարգևատրումները հնարավոր լինի անել կառավարչական տեսանկյունից։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախարար Հակոբ Արշակյանը։
Հարցին, թե 2018-ին որքա՞ն պարգևավճարներ են հատկացվել, նախարարը պատասխանեց. «Կներեք, դա իմ առաջնահերթությունը չի»։ Արշակյանի խոսքով՝ ինքն ավելի շատ կենտրոնացած է համակարգի խնդիրների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։