Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլթոնը Ալիև-Նիկոլ հանդիպումը ողջունեց, Պուտինը`ոչ: Աշխարքաղաքական նոր լարվածություն է սկսվում, անկանխատեսելի շրջադարձներով»:
Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացած լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ :
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս հայտարարել էր, թե ԱԺ-ում ընդդիմություն չկա, եւ ընդդիմությունը դատապարտված է ձեւավորվել խորհրդարանից դուրս:
Ակնհայտ է, որ օրվա իշխանությունները, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ցավոք, քաղաքական ու պետական ղեկավարման առումով կատարյալ տկարություն են ցուցաբերում: Ձևավորված խորհրդարանական մեծամասնության որակական կազմը որևէ հնարավորություն չի թողնում հավատալու, թե իշխող նոր թիմը ունակ է արդյունավետ կերպով կառավարել երկիրը:
Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ«Բագրատաշենի» մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին այցելել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և տարածքում կայանած մեքենաները դուրս հանելու համար մեկ շաբաթ ժամանակ է տվել:
Հայաստանը հետևում է Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և խաղաղ հանգուցալուծման հույս հայտնում։
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հունվարի 29-ին կայցելի Հայաստան։
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման, ինչպես նաև կանխարգելման նպատակով:
ԱՄՆ-ը բանակցություններ է վարում «Թալիբան» արմատական շարժման հետ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու հնարավորության շուրջ պայմանով, որ թալիբները երաշխիքներ կտրամադրեն իրենց վերահսկած տարածքում ահաբեկչական խմբավորումներ չթաքցնելու վերաբերյալ:
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքել է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն և մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ընդհանրապես կապ չունի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին եւ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:
Ս.թ.հունվարի 23-ին ժամը 12:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Բ. Մ-ն վարելով «Վազ 21150» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2012թ.ծնված Ք. Հ-ին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «բարեւել է» միկրոֆոնին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։
Հունվարի 21-ին՝ ժամը 5-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «ձախ աճուկային ծակած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21 ամյա մի աղջիկ:
Նախօրեին բժշկական կենտրոնի մոտ ինքնահրկիզվել սպառնացող քաղաքացին, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, ունեցել է առողջական խնդիրներ։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել է 59-ի:
Հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հունվարի 24-ին պատժամիջոցներ է ընդունել զենք եւ զինյալներ տեղափոխող իրանական Mahan Air ավիաընկերության դեմ: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաեւ Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Flight Travel LLC ընկերությունը, որը Հայաստանում գործում էր ի օգուտ Mahan Air ավիաընկերության:
Վենեսուելայում բերման են ենթարկել հունվարի 21-ից շարունակվող բողոքի ակցիաների 364 մասնակիցների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա 60 օրվա ընթացքում:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի ստորագրել երեք շաբաթով կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե այդ փաստաթղթում ներառվի Մեքսիկայի հետ սահմանին ֆիզիկական արգելափակոցի կառուցման միջոցների զգալի մասը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է պաշտոնաթող լինել:
Փաշինյանի անդրադարձն, ինքնին, ցույց է տալիս, որ պարգևավճարների համատարած կիրառումը ոչ թե եղել է պատահական, հատվածական, այլ համակարգային երևույթ: