«Թաթան, կարծում եմ, որ համազգային է, ոչ միայն մերն է». Դավիթ Անանյան

«Թաթան, կարծում եմ, որ համազգային է, ոչ միայն մերն է, այլ բոլորինն է, բայց եթե դուք կարծում եք, որ նա արտոնյալ է մնացածների համեմատ՝ հարկեր վճարել-չվճարելու առումով, ասեմ՝ ոչ, նման հայտարարություն չի եղել ու չի կարող լինել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով լուրերին, որ ՊԵԿ աշխատակիցները շրջելու են ժամանցի վայրերով, հարսանյաց սրահներով՝ տեսնելու, թե ինչ գործունեություն են ծավալում հայ երգիչները, որպեսզի նրանց ստիպեն հարկվել։

Ըստ նրա՝ ՊԵԿ աշխատակիցներն ընթացիկ վերահսկողական մեխանիզմներ իրականացնում են, այդ թվում՝ այցելում են ռեստորանային համալիրներ և կազմակերպություններ, և հորդորում, որ հավաքույթների դեպքում սահմանված կարգով ձևակերպեն այդ մարդկանց աշխատանքը։ Անանյանը վստահեցրեց, որ դրանք զուտ հորդորներ են։

«Այո՛, մենք ուզում ենք, որ շոու-բիզնեսը հարկվի, բայց նաև իրենք էլ դեմ չեն, որ դա լինի»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ նկատելով, որ եկամտահարկի մասին տեղեկատվության ներկայացման վերջնաժամկետը մարտի 31-ն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031