2018 թվականին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում են եղել համընդհանուր ներառական կրթության խնդիրները:
Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանի հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել…
Վերջին տարիների համեմատ 2018 թ. Հայաստանում աննախադեպ իրավիճակ է արձանագրվել. ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի հաշվեկշիռը ոչ թե բացասական է, այլ դրական։
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 6-ին հայտարարել է, որ ԵՄ-ի երկրները ոչ մի նոր առաջարկություն չեն ներկայացնում Btexit-ի վերաբերյալ, այլ Մեծ Բրիտանիայի վարչապետից իրատեսական առաջարկներ են ակնկալում փակուղուց դուրս գալու վերաբերյալ։
Հայաստանն ակտիվորեն աշխատելու է Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է փետրվարի 6-ին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նկատմամբ ադրբեջանական պատվիրակության հռետորաբանությունը փոփոխվել է: Այսօր Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամների ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:
«Ռուբիկոն» խմբավորումից հույն անարխիստները գրավել են հունա-թուրքական առեւտրական պալատի շենքը:
Ինչ է մնում անել մեզ, ինձ՝ կինոռեժիսորիս, ֆիլմարտադրողիս, իմ ֆիլմի իրավունքները պաշտպանելու համար։ Մեկ բան՝ մոբիլիզացվել։
Կասկած չկա, որ այսպես շարունակվելու դեպքում առաջիկայում Հայաստանի տնտեսության խնդիրները գնալով խորանալու են։ Երկար ժամանակ պետք չի լինելու համոզվելու համար, որ տնտեսության զարգացումները մտել են փակուղի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ մի քանի հատուկ տնտեսական միջոցների չեղարկման մասին:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 6-ին հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումը։
Միացյալ Նահանգներն իրականացրել է «Մինիթմեն-3» (Minuteman III) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) փորձնական արձակում:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հարցը շարունակում է չլուծված մնալ: Դեռևս փետրվարի 1-ին Ալավերդի համայնքի ավագանին ուղերձ էր հղել ՀՀ նախագահին և վարչապետին՝ խնդրելով մինչև մարտի 1-ը վերջնական լուծում գտնել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ինեսսա Գաբայանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Թալիբան» շարժումը հանդես է գալիս իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին, քանի որ դրանք խոչընդոտում են հաշտության գործընթացին:
«Օրինակ՝ չեմ գտել նաև այն մասին դրույթ, որ կառավարությունը շատ հարցեր պետք է դնի հանրաքվեի, քանի որ վարչապետը խոսում էր նաև դրանից՝ ասելով, որ շատ հարցեր պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով, այս մասին էլ խոսք չկա»,- եզրափակեց Դ. Իոաննիսյանը։
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն անօրինական է համարել իր նկատմամբ կայացված դատավճիռը, նշելով, որ այն գրվել է երկրի ներկայիս իշխանությունների թելադրանքով։
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել գրառմամբ, որտեղ անդրադարձել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե իբր Սերժ Սարգսյանը 2017թ.-ին Արցախի իշխանություններին պարտադրել է զիջումներ, որին որևէ հակազդեցութուն չի եղել: Գրառումը ստորև
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսանենգություն կատարելու կասկածանքով Երևանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից ստացել էր Իսպանիայից իր անվամբ ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին:
Հայաստանի ներկայացուցիչ շախմատիստները հաջող են մեկնարկել Ֆաջրիի գավաթի խաղարկությունում:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նկատեց. «Մեր քաղաքական թիմը չի գնում այն ճանապարհով, որ պոպուլիստական որոշումներ ընդունելով՝ հաճո լինի ժողովրդին: Մենք կարծում ենք, որ այս ճանապարհը ճիշտ է: Պետական համակարգում եթե կան աշխատողներ, որոնք օգուտ չեն տալիս, այդ հաստիքները պետք է կրճատվեն»:
ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ դաշինքի դռները բաց են, եւ նա կշարունակի Վրաստանին աջակցել այդ ճանապարհին:
Փետրվարի 6-ին, ժամը 13:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 11ա շենքի առաջին մուտքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:
«Կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթացա։ Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնել։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է»։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնությունը:
«Հայաստանում փոխվել է պետության, քաղաքականության իմաստը, ինչը բերում է նոր արտաքին ու ներքին քաղաքականություն: Այդ իմաստով չափազանց կարևորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա, ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով իր որդի Արսեն Ջուլֆալակյանին կհաջողվի համատեղել պատգամավորի և մարզիկի աշխատանքը:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում ընտրանու մասնակցությունը Ֆրանսիայի մրցաշարին:
Բուլղարիայի կառավարությունը փետրվարի 6-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է պետության ժամանակավոր նախագահ: