
«Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է. Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնել»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է:
Կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթացա։ Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնել։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է։
Ինչ չկա այնտեղ։ Չկա․
– Սահմանադրության փոփոխությունների ցանկություն, որպեսզի հավասարակշռվեն իշխանության ճյուղերի լիազարությունները,
– Ընտրական Օրենքսգրի փոփոխություններ,
– Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունում,
– Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակների փոփոխություններ,
– Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրում,
– ու էլի շատ-շատ բաներ։
Հ.Գ. Այս հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ»:
https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10217518361408234