
Բռնցքամարտիկները բարձր տրամադրությամբ նախապատրաստվում են նոր մրցաշրջանին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
Թիմը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ երևանյան հավաք է անցկացնում, որին մասնակցում են նաև կանանց հավաքականի անդամները: Սա բռնցքամարտի ընտրանու առաջին հավաքն է, քանի որ հունվարին թիմն այդպես էլ ուսումնամարզական հավաք չանցկացրեց:
«Տղաները ոգևորված են և լավ տրամադրությամբ են նախապատրաստվում նոր մրցաշրջանին: Մարզումներն ընթանում են իրենց հունով, և հիմնական շեշտը դրված է ֆիզիկական պատրաստվածության վրա»,-ասաց նորանշանակ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը:
Ընտրանուն կմիանա նաև Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Հավաքականը մարտին կմասնակցի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
https://www.facebook.com/armenpress/videos/362011927956368/