
Վերաքննիչ դատարանը կրկին վերացրել է Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 6-ին հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումը։
«Փաստինֆո»-ին ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, բեկանել կալանավորման որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության։
«Կարծում եմ, որ դատարանը շեշտը դրել է պաշտպանական իրավունքից զրկելու վերաբերյալ խախտումներին, որի մասին պաշտպանական կոզմը բարձրաձայնում էր»,–ասաց նա։
Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։