Բաժիններ՝

Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակով մեկնարկեց Ֆաջրիի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչ շախմատիստները հաջող են մեկնարկել Ֆաջրիի գավաթի խաղարկությունում:

Իրանում մեկնարկեց Ֆաջրիի գավաթի 27-րդ խաղարկությունը, որին մասնակցում են 13 երկրների 126 մասնակիցներ, այդ թվում՝ 16 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Յուրի Կուզուբովը: Մրցաշարի մասնակիցների թվում են նաև Հայաստանի 10 պատվիրակ:

Կայացած առաջին տուրում Հայաստանի մասնակիցներից հաղթանակ տոնեցին գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և պատանի շախմատիստ Արեգ Շմավոնյանը: Գրոսմայստերներ Կարոն Գրիգորյանը, Արման Միքայելյանը և Գևորգ Հարությունյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728